Արամ Հարությունյանի հանձնարարականը չի՞ կատարվել
Հայտարարություն Օրհուսի կոնվենցիայի շրջանակներում ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքների կազմակերպման վերաբերյալ
2012 թվականի փետրվարի 14-ին բնապահպանության նախարարությունում տեղի ունեցավ Օրհուսի կոնվենցիայից բխող, Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման համար անհրաժեշտ գործողությունների համակարգման միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստը: Նիստն ամփոփելով` նախարար Արամ Հարությունյանը հանձնարարեց 10-օրյա ժամկետում մշակել նաև միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքային կանոնակարգը, ինչի վերաբերյալ նույն օրը բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունը տարածել է հաղորդագրություն:
Հանդիպումից արդեն անցել է 24 օր, սակայն հանձնաժողովի աշխատանքային կանոնակարգի վերաբերյալ նախարարի հանձնարարականը այդպես էլ չի կատարվել: Միջգերատեսչական հանձնաժողովի նկատմամբ այսպիսի անպատասխանատու մոտեցումը վկայում է այն մասին, որ բնապահպանության նախարարությունը շարունակում է անհասկանալի թեթեւամիտ վերաբերմունք ցուցաբերել Օրհուսի կոնվենցիայի Համապատասխանության կոմիտեի պահանջների իրականացման շուրջ, այն դեպքում, երբ Կոնվենցիայի Կողմերի հերթական հանդիպմանը շատ քիչ ժամանակ է մնացել, իսկ Հայաստանը դեռեւս չի կատարել թիվ ACCC/C/2009/43 հաղորդման առնչությամբ Կոմիտեի Կոմիտեի պահանջները:
Եւս մեկ անգամ հույս ենք հայտնում, որ բնապահպանության նախարարը եւ աշխատակիցները կդրսեւորեն կառուցողական մոտեցում, եւ հանձնաժողովի գործունեությունը միտված կլինի սեղմ ժամկետներում Հայաստանի միջազգային պարտավորությունների կատարմանն ուղղված իրական եւ արդյունավետ քայլեր ձեռնարկելուն Հայաստանի հասարակությանը եւ Համապատասխանության կոմիտեին մոլորեցնելուն:
«Թրանսփարենսի ինթերնեշընըլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ նախագահ' Սոնա Այվազյան
«Էկոդար» ՀԿ իրավաբան' Արթուր Գրիգորյան
07.03.2012թ.
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել