HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանն ու Իրանը համագործակցելու են բնապահպանական ոլորտում

Ս/թ մարտի 3-5-ը, Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության հրավերով Թեհրանում էր գտնվում ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը:

Նախարարի այցին նախորդել էր ԻԻՀ փոխնախագահ, բնապահպանության դեպարտանենտի ղեկավար Մոհամմադ Ջավադ Մոհամմադիզադեի հետ 2011 թ. դեկտեմբերին Երևանում կայացած աշխատանքային հանդիպումը, որի ընթացքում կողմերը քննարկել էին երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող հարցեր`  հատկապես անդրսահմանային ջրերի, կենդանիների համար տարանցիկ միջանցքների, անդրսահմանային ազգային պարկի` այլ ձևակերպմամբ` խաղաղության ու բարեկամության այգի հիմնելու  հետ կապված:

Երևանյան հանդիպման արդյունքում մոտավոր ուրվագիծ էր ստացել նաև ՀՀ բնապահպանության նախարարի ԻԻՀ կատարելիք փոխադարձ այցի օրակարգը:

Թեհրան, Քարաջ, Ռեյ քաղաքներ կատարած այցելությունները,  բանակցությունները ԻԻՀ փոխնախագահ, բնապահպանության դեպարտանենտի ղեկավար պարոն Մոհամմադիզադեի, ծառայությունների և գերատեսչությունների բարձրաստիճան  ղեկավարների  հետ, ձեռք բերված պայմանավորվածությունները ձևավորում են  հիմքեր`  կատարելու լավատեսական պնդում, որ բնապահպանության ոլորտում ՀՀ–ԻԻՀ  նոր համագործակցութունը  լայն հեռանկարներ ունի և մտնում է նոր փուլ:  Արդյունքում` 2 կողմերի միջև ստորագրվել է «Բնապահպանական համագործակցության համաձայնագիր», որի առանցքային կետերն են 3 աշխատանքային խմբերի ստեղծումը, որոնք  կզբաղվեն`

1. Արաքս գետի հայ-իրանական մոնիթորինգի իրականացման, ջրի որակի բարելավման և ախտոտման աղբյուրների նկատմամբ հսկողության իրականացմամբ,

2. ստեղծվելիք «Բարեկամության ու Խաղաղության այգի» համատեղ հիմնելու անհրաժեշտ փաստաթղթերի նախապատրաստմամբ,

3. բնապահպանական կրթական հարցերով ուսանողների փոխայցելությունների կազմակերպմամբ:

Կողմերը ստեղծվելիք անդրսահմանային ազգային պարկը բնութագրում են որպես կայունության և խաղաղության խորհրդանիշ:

Կողմերը, որպես նոր նախաձեռնություն, կարևորել են նաև բնապահպանական միջազգային համաժողովներում, հանդիպումներում համատեղ ծրագրերով հանդես գալու, շրջանակային կոնվենցիաներին համատեղ հայտեր ու առաջարկություններ ներկայացնելու մտայնությունը:

ԻԻՀ բնապահպանության դեպարտամենտն առաջարկել է նաև իր միջոցներով ստեղծել 2 կողմերին ծառայություններ մատուցող «Գետի ջրի որակի մոնիտորինգի» և «Բարեկամության ու Խաղաղության այգու»  կառավարման կենտրոններ:

ՀՀ բնապահպանության նախարար Ա. Հարությունյանը և ԻԻՀ փոխնախագահ, բնապահպանության դեպարտանենտի ղեկավար պարոն Մոհամմադիզադեի հետ ԻԻՀ «Բնապահպանության թանգարան»-ի հարակից տարածքում, ի նշան բարեկամության ծառեր տնկեցին: Այս մասին հայտնում է ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի կենտրոնը:

Մեկնաբանություններ (1)

KK
Iranciq qashvan hesa sranc el KQCEN, arajinnery chen vor qcvel en!!!!! Joxovurd ekeq bnapahpanutian amen mi sxali hamar dimenq Evro dataran. Te che sranq praxod unen vor aj u dzax qcoci en anum!!! Sa miak naxararna um krdutiuny ir karavarman volorti het chi hamnknum!!!!!! Ete managera urem tox gone manageri krdutiamb mekin dnen, chnayac sax poxova ays volorty:))))) Biznessi orenqnerov tvacy petqa het hani che:)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter