HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լուսինե Քոչարյանը նշանակվել է առողջապահության նախարարության գլխավոր քարտուղար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Լուսինե Բորիսի Քոչարյանը նշանակվել է առողջապահության նախարարության գլխավոր քարտուղար։

Առողջապահության նախարարությունը տարածել է Լ. Քոչարյանի կենսագրությունը:

Լուսինե Քոչարյանը ծնվել է 1977 թվականի սեպտեմբերի 15-ին, Երևանում:

1994-2000 թվականներին սովորել է Երևանի պետական բժշկական համալսարանի բժշկականխարգելման ֆակուլտետում, 2000-2001-ին` Հիվանդությունների վերահսկման հանրապետական կենտրոնում անցել է ինտերնատուրա:

2011-2013 թվականներին սովորել է Հայաստանի ամերիկյան համալսարանում, ստացել Հանրային առողջության մագիստրոսի կոչում:

Աշխատանքային գործունեությունը սկսել է 2001 թվականից ՀՀ ԱՆ ՊՀՀՏ Երևանի Կենտրոն և Նորք- Մարաշի տարածքային կենտրոնում` որպես համաճարակաբան:

2009-ից  աշխատանքի է անցել ՀՀ ԱՆ պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչությունում` որպես գլխավոր մասնագետ:

2013-2014 թվականներին շարունակել է աշխատանքային գործունեությունը առողջապահության նախարարությունում` զբաղեցնելով Հանրային առողջության բաժնի պետի պաշտոնը:

2014–2018-ին եղել է «Հայկական կարմիր խաչ» ընկերության Սոցիալ-առողջապահական բաժնի ղեկավարը:

2018-2019 թվականներին զբաղեցրել է ՀՀ ԱՆ «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի» տնօրենի պաշտոնը:

2019թ․ հուլիսից եղել է ՀՀ ԱՆ բժշկական օգնության քաղաքականության վարչության պետի պաշտոնակատար` դեկտեմբերից համատեղելով նաև ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր քարտուղարի պարտականությունների կատարումը:

Լուսինե Քոչարյանն իրականացնում է նաև դասախոսական աշխատանք  Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում և հետազոտական աշխատանք Հայաստանի ամերիկյան համալսարնում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter