HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

15-ամյա պատանին մեղադրվում է համագյուղացուն դանակահարելու համար. հարուցվել է քրեական գործ

Քննչակամ կոմիտեն տեղեկացնում է, որ 2020 թվականի ապրիլի 19-ին՝ ժամը 17:30-ին, Վանաձորի բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ ծակած-կտրած վնասվածքներով բուժօգնության է դիմել Լոռու մարզի բնակիչ:

Պարզվել է, որ 2020 թվականի ապրիլի 19-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Լոռու մարզի գյուղերից մեկում անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել երկու եղբայրների և նույն գյուղի 42-ամյա բնակչի ու վերջինիս 15-ամյա որդու միջև, որի ժամանակ առաջացած փոխադարձ ծեծկռտուքի ժամանակ անչափահաս տղան իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել համագյուղացի եղբայրներից մեկին՝ նրա առողջությանը առերևույթ դիտավորությամբ պատճառելով ծանր վնաս՝ կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած, թափանցող վերքերի ձևով:

Դեպքի առթիվ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասով: 15-ամյա տղայի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ծնողի հսկողությանը հանձնելը:

Նախաքննությունը շարունակվում է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter