HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կարագի, բուսական յուղի և ալյուրի գները շարունակում են նվազել

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մոնիթորինգի արդյունքների համաձայն՝  մայրաքաղաք Երևանում շարունակվում է կարագի և բուսական յուղի գների նվազման դինամիկան: Մասնավորապես՝ ապրիլի սկզբի համեմատ 1 կգ կարագի գինը նվազել է շուրջ  180, բուսական յուղինը՝ 45 դրամով: Հատկանշական է, որ նշված ապրանքատեսակների գները նույնիսկ ավելի ցածր են փետրվարի սկզբին արձանագրված գներից:

Ընթացիկ ամսվա սկզբի համեմատ գնի փոքր-ինչ նվազում է արձանագրվել նաև ալյուրի գծով, սակայն  այն դեռևս 10 դրամով գերազանցում է փետրվարի գինը: Հացի գինը դիտարկված ամբողջ ժամանակահատվածում փոփոխություններ չի կրել: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter