HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայաստանի կործանման մարտավարությունը»

ըստ չարի առաքյալների տրամաբանության կամ՝

ըստ մեքենայի և ոսկու ստրուկների գործունեության» 

«Ես ուրանում եմ ծխնելոյզային եւ

ստամօքսային այդ Հայաստանը»

                   Կոստան Զարեան

 

«Իմ սիրտը լեռներում է»

                   Վիլյամ Սարոյան 

Քանի դեռ մարդն իրեն համարում է բնությունից վեր, չի կարող

 հասնել իմաստության, տեխնիկական քաղաքակրթությունը մարդուն

 տանում է կործանման, փրկությունը հոգևոր քաղաքակրթությանը անցնելն է,

որի շնորհիվ նա կկարողանա հաղթահարել օտարացումը բնությունից

և կհետևի նրա օրենքներին: 

Գալինա Շատալովա (ռուս բժիշկ, հայտնի բնաբույժ,

«բնական ապաքինման համակարգի» –ի հեղինակ)

Վերջին հարյուր տարում չարի կողմից Հայոց Տան վրա բերված արհավիրքները՝ իրարից անբաժան շղթայական օղակներով (ձգվելով երիտթուրքերից մինչև «երիտհայեր») իր քաջ նախահոր սուրը տենչացող հայկյան մանկանը օրորոցում խեղդելու նպատակն էր հետապնդում:

Հայոց աշխարհը սասանելու հարվածային ալիքը թեև աչքի էր ընկնում արտաքին դրսևորումներով (թուրք-հրեա-մասոնական կամ ռուս-վրացա-քրեամասոնական օթյակների հայակործան դավադրությունների տեսքով), սակայն աչքաթող չէր արվում հոգևոր, հոգեբանական, մշակութային, կրոնա-փիլիսոփայական, գաղափարախոսական, աշխարհայացքային հարթություններում մահացու հարվածներ հասցնելու ավանդույթը:

Արդեն 1945 թվականի միջազգային հարաբերությունների խորհրդի գաղտնի ժողովներից մեկի ժամանակ Ալան Դալեսի (ԿՀՎ-ի գործակալ, 1953-1961 թթ-ից՝ տնօրեն) կողմից ներկայացված «ժողովուրդների կործանման ծրագիրը» բացահայտ կերպով այդ աղետներն էր նախապատրաստում. «մարդկանց հիմարացնելու նպատակին կնետենք այն ամենը, ինչ ունենք... քաոս սերմանելով՝ (մենք) իրենց իրական արժեքները աննկատ կփոխենք կեղծերով ու կպարտադրենք նրանց հավատալ... ազնվությունն ու օրինավորությունը կծաղրվեն, կդառնան անցյալի մնացուկ... (տես «Ուխտ Արարատի», թիվ 3, հոկտ-նոյեմբ, 2007): Արևելաքրիստոնեական Եկեղեցիների թուլացումն ու քրիստոնեական Արևելքի կործանումն, առհասարակ, ծանր հարված եղավ ավանդապաշտ հոգևոր մշակույթների վերակենդանացման գործին (այսօր էլ «Արևմուտքը» առաջնորդվելով զուտ նյութապաշտական ակնկալիքներով ուղղակի կամ անուղղակի կերպով նպաստում է Արևելյան քրիստոնեական համայնքների տարալուծմանն ու ոչնչացմանը): Իսկ «լուսավորական» գաղափարախոսությունն ու բողոքական շարժումների աշխուժացումը Արևմտյան (քրիստոնեական մշակույթի) հասարակություններին հասցրել էր խորհրդազերծման (դե սակրալիզացիա) և հանգեցրել աշխարհիկ (սեկուլյար) տիպի հանրույթների ու պետական կազմավորումների առաջացմանը (Արվեստի խորհրդազերծման պտուղների դառնությունը այսօր ավելի շատ է զգացվում քան երբևիցէ): Այսպես, նյութապաշտությունը, սպառողականությունն ու անաստվածությունը (աթեիզմ) դարձան Արևմտյան ժողովուրդների աշխարհընկալման հիմքերը (և կապիտալիզմի, սոցիալիզմի ու լիբերալիզմի ծայրահեղ չար դրսևորումներըը ԱՄՆ-ի, Արևմտյան Եվրոպայի ու Սովետական Միության դեպքում ուղղակի այդպիսի գաղափարաբանության հետևանքներ էին): Այս ճանապարհով առաջացավ տեխնիկական քաղաքակրթությունն ու եսակենտրոն  գիտակցություն ունեցող անպատասխանատու մարդու տեսակը կամ «մեքենայի և ոսկու ստրուկները», ըստ Հովհ. Թումանյանի (հմտ. «քառյակներ», Եր., 2009, էջ 52, 1921 թ.):

Նշենք նաև, որ «աթեիստական լուսավորությունը դուրս մղեց եվրոպական մշակույթից Աստվածային Դատաստանի գաղափարը և արդյունքում մարդը սկսեց իրեն զգալ ինքնիշխան՝ իր արարքների համար որևէ մեկի առջև պատասխան չտվող» (հմմտ. «Բնապահպանություն և Աստվածաբանություն», Վաղարշապատ, 2007, էջ 178-179):

Իսկ «ըստ քրիստոնեության մարդը պատասխան է տալու Աստծուն իր արարքների համար, քանզի վարձկալ է, կառավարիչ և տեր ունի» (նույն տեղում, էջ 178-179):

Առաջին համաշխարհային պատերազմի վերջին բրիտանական իմպերիալիզմի (կայսերապաշտական համակարգ) ամենակարկառուն ներկայացուցիչներից մեկը՝ գնդապետ Լոուրենսը (Արաբիայի Լոուրենս) հայտարարում է, որ այս պահին բրիտանական իմպերիալիզմին ավելի շատ հետաքրքրում են բնական ռեսուրսները... («Գարուն», 1994, դ 10, էջ 57, «Հայերն անհանդուրժելի են»): Սակայն «ոսկու տենդով» Արևմուտքը վաղուց էր հիվանդացել, որն էլ նրան անխուսափելի կործանման էր տանելու (հոգևոր իմաստով), քանզի այն տունը, որ ամուր ժայռի վրա չէ հիմնված անխուսափելիորեն պիտի կործանվի: Իսկ հաստատուն ամուր, հիմք ինքն Աստված է ու նրանից բխող հոգևոր արժեքներն ու բարոյական չափորոշիչները. «Արևմուտքը խենթացած գազանի նման քերում է երկրագնդի մակերեսը և անգիտակցաբար փորում է իր գերեզմանը (Կոստան Զարյան, «Նավատոմար», էջ 226), քանզի 18-րդ դարից նա ժառանգել է նյութապաշտ իմացականության դյուրին զենքը, որով կարողանում է  հաղթել բնության տարրական ուժերին (նույն տեղում): Այսպես, «նա ուրանում է հոգեկան արժեքների ավանդական շաղկապումը, մարդը իրի է վերածում, ազգությունը՝ տնտեսական ազդակի ու խորհուրդը՝ նախապաշարումի (նույն տեղում, էջ 226) և «իր ծոցից դուրս եկած լավագույն խորհողները՝ Շպենգլեր, Կայզերլինգ և ուրիշներ վկայում են նրա  մոտավոր մահը» (նույն տեղում, էջ 226):

Վերադառնալով հայկական իրականություն՝ տեսնում ենք ողբալի իրավիճակ դեռ Սովետական Միության մաս կազմող Հայաստանի մեջ: Քաջարանը, Ալավերդին, Զոդը և մյուս հանքավայրերը, ուղղակի չարորակ ուռուցքների ձևով կեղեքելով Մայր բնությունը և թունավորելով փոքրացած Հայաստանի մնացած կենասատարածքները, մեր ժողովրդի ապագան թաղեցին քիմիական աղբանոցների կույտերի տակ: Սովետական հրեշին կուլ գնացին նաև երկնագույն տուֆի քարհանքերը, բազալտի պաշարների ողջ քանակությունը... (այսօր չկա և չի լինելու Արթիկ-տուֆի խնդիր՝ պարզապես այն պատճառով, որ արդյունահանվող 250 կմ2 տարածությամբ հանքավայրը սպառվել է «Հայկական համառոտ հանրագիտարան», Եր., 1990, էջ 375): Մեռյալ Արթիկ-տուֆի «քարը գցելու» (հուշարձանի) հնարավորություն չկա, քանի որ այլևս չկան սև և մանուշակագույն տուֆի 6-8 մետրանոց քարաշերտերը: Եթե «Նաիրիտն» ու ատոմակայանը Արարատյան դաշտի և Երևանի բնակչության գոյության բնական հիմքերն էին խարխլում, ապա մյուսները՝ Սյունիքի և Լոռու չքնաղ աշխարհների կործանումն էին նախապատրաստում: «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» գրքի (Եր., Լուսաբաց, 2004, էջ 406) խավարամիտ հեղինակները (առաջաբանի հեղինակն է ԶՊՄԿ-ի ՓԲԸ-ն գործող տնօրեն Մաքսիմ Հակոբյանը) ոչ միայն այսօրվա դիրքից չէին կարողացել մեկնաբանել ու գնահատել Հայոց բնաշխարհին և հայրենյաց շահերին հասցված նյութական, բարոյական, հոգեբանական (ու այլ հարթություններ ընդգրկող) կորուստների ահռելի չափերն, այլև ուղղակի արհամարհանքով են վերաբերվել Մայր բնության կորուստներին, որ առաջին հերթին իրենց բնաշխարհի այլասերման ու եղծման հետ է կապված (իհարկե° նրանք երկրորդական են համարել, նշել, թե ինչքա՞ն մարդ է անբուժելի հիվանդացել կամ ինչպիսի աննորմալ ծնունդներ է արձանագրվել, և վերջապես ինչո՞ւ է ժողովուրդը այդ առատ վարձատրվող աշխատանքները թողած տեղափոխվել Արարատյան դաշտ կամ արտագաղթել Միության այլ բնակավայրեր):

Եթե Սյունիքը Նժդեհից հետո զավթվել է բոլշևիկների կողմից, և հետագայում էլ դարձել «Սովետի» հումքային կցորդը, ապա այսօր ո՞ւմ կողմից է բռնազավթվել և բոլորի հումքային կցորդը դարձել: Եթե գիրքը գրվեր մինչև Սովետական Միության փլուզումը, ապա առկա խանդավառության պատճառները կամ նպատակը հասկանալի կլիներ: Գրքում անընդունելի է նաև ՀՀ նախկին նախագահ Ռ. Քոչարյանի այն միտքը թե լեռնաարդյունաբերությունը մեկն է այն հիմնասյուներից, որոնց վրա պետք է բարձրանա Հայաստանի տնտեսությունը (էջ 5) և Ամենայն Հայոց կաթողիկոսի «Օրհնության գիրը»: Պարզ է մի բան՝ հին դարերից սկսած մինչև Դավիթ Բեկ և Նժդեհ գոյատևած Սյունիքը մենք կորցրել ենք 1921-1988 թթ-երը՝ օտարի տիրապետության և մեր ոգեզրկման պատճառով, իսկ 1988-ից կամ 1993-ից հետո՝ միայն մեր խավարամտության, ազգային արժանապատվության կորստի և «ուղեղների լվացման» կաթսայի մեջ ընկղմվելու հետևանքով (եթե ՀՀՇ-ն ու նրա տարբեր խմբավորումները Արևմտյան ու այլ ընկերությունների մեծ հաճույքով վաճառում են այդ հանաքավայրերը, ու գերմանական ընկերությունը պահանջում է դատարկել Քաջարանն ու այլ գյուղեր, ապա ծիծաղելի է այսպես կոչված ԶՊՄԿ-ի տնօրենի ամպագոռգոռ հայտարարություններն իրենց հաջողությունների մասին, որ հեռարձակվեց հեռուստատեսությամբ ու այլ ԶԼՄ-ներով (ԽՍՀՄ-ի ժամանակ Քաջարանը շահագործվում էր տարեկան 7-8 մլն. տոննա հանքաքարի ծավալով՝ 350 տարվա ծրագրով: Իսկ այժմ «լիբերալները» ծրագրում են տարեկան 20-25 մլն. տոննայի հասցնել արդյունահանումը և հեռանկարում՝ 40-45 մլն. տոննա (Տես՝ «Թեղուտ-ի» գրքի էջ 27-ում Հակոբ Սանասարյանի հոդվածը...), որպեսզի արևմտյան անառականոցներում չարի գործակալները պղծություններին տրվելով ու պիղծ մշակույթ ստեղծելով՝ առատությամբ վարձատրվեն::

Քանի որ քարհանքերի մասին էլ նշվեց, թող այն տպավորությունը չստեղծվի, որ Մայր Բնության կմախքը կազմող «քարոլորտը» մի երկրորդական ավելորդություն է, որի լինել-չլինելու հարցը անհետևանք է անցնելու մեզ համար... Եթե երկրաբանական աղետները այսօր դեռ մեզ չեն կլանել, ապա վաղը հաստատ հասնելու են՝ և ոչ միայն սողանքներն ու երկրաշարժերը, այլև մեզ անհայտները: Պատկերացնենք այն վիճակը, եթե օրինակ մեր ողնաշարի ոսկորներից մի քանիսը վիրահատությամբ հեռացվի (250 կմ2 –ու հակահարվածը չգիտեմ շոշափելի կերպով ե՞րբ կամ ինչպե՞ս կլինի, բայց, որ սա հայրենավաճառություն է՝ հոգեբանական հարված արդեն առկա է): Այս անվերականգնելի կորուստների մեղքը չգիտեմ ում խղճի վրա է ընկնելու: Սա նաև այսօր վերաբերվում է Սզնեքի քարհանքի ու ԼՂՀ-ի այլ քարհանքերի աշխատողներին ու նրանց հովանավորներին, բայց առաջին հերթին Արցախի կառավարությանը:

Մեր կրթադաստիարակչական համակարգը առավելագույն կերպով պիտի ձգտի լրացնել Մայր Երկրի՝ մեր Մայր բնության վերաբերյալ գիտելիքի անընդունելի բացը, որի բացակայության ծանր հետևանքները մեզ սարսափելի կորուստների է հանգեցնում: Այս ճանաչողությունը չափազանց կարևոր է բոլորիս համար՝ մեր բացարձակ Մորը որդու տեսանկյունից բացահայտելու առումով: Ըստ Քրիստոսի. «մարդը մայր երկրի զավակն է և նրանից է ստացել իր մարմինը՝ չնայած մանկան մարմինը ծնվում է նրա մոր ծոցից» (հմմտ. «Հիսուս Քրիստոսի խաղաղության Ավետարան գրի առնված Հովհ. Առաքյալի կողմից», Գարուն, 1994, դ10). «Ճշմարիտ եմ ասում ձեզ, դուք մեկ եք ձեր Մայր Երկրի հետ... Նա ձեր մեջ է, իսկ դուք նրա մեջ, քանզի ձեր շունչը նրա շունչն է, ձեր արյունը՝ նրա արյունը, ձեր ոսկորը՝ նրա ոսկորն է, ձեր մարմինը նրա մարմինը, ձեր երակները նրա երակներն են, ձեր աչքերն ու ականջները՝ նրա աչքերն ու ականջները (նույն տեղում): Վերևում արդեն խոսվեց քարոլորտի մասինի... Ըստ Հիսուսի. «մեր ոսկորների ամրությունը ծնված է մեր երկրային մոր ոսկորներից՝ վեմերից ու քարերից... մերկ՝ նրանք կանգնած են լեռների կատարներին... և ծածկված են երկրի խորքերում» (նույն տեղում): Այս հոդվածում հնարավորության չափով անդրադառնալու եմ «Մայր Երկրի» մասին Քրիստոսի տված գիտելիքներին:

Այժմ անցնենք բնապահպանական մարտադաշտերում վերջին տարիներին հայ ժողովրդի կրած ամենածանր պարտությանը՝ Թեղուտին:

ՀՀ-ն բնապահպանության նախարարությունը արտոնել է Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործումը «Արմենիան քափըր փրոգրամ» ՓԲԸ-ին, որի բաժնետոմսերի 81%-ը պատկանում է Լիխտենշտեյնում գրանցած Vallex Estabishment ընկերությանը, իսկ 19%-ը՝ Ռուսաստանի քաղաքացի Վալերի Մեջլումյանին (թերևս սա է օտար ընկերությանը առաջնորդել մեզ մոտ): Այս բոլոր տեղեկությունները տես՝ Կարինե Դանիելյանի խմբագրությամբ լույս տեսած «Թեղուտի հանքավայրի հիմնախնդիրները» գրքում:

Նշենք, որ գիրքը գրախանութներում չի վաճառվել և, կարծես թե, «լայն զանգվածներից» գաղտնի է պահվել կատարվող հանցագործության չափերը: Պարզվում է, որ պիտի հատվի 170 հազ. 833 ծառ և նախագծում, այսպես կոչված, գործատերը 43 հազ. 833 ծառ քիչ է ներկայացրել (բոլոր տեղեկություննեը նույն գրքից): Հատման ենթակա է – 53 հազ. 333 խնձորենի, իսկ մատղաշ ծառերի և թփերի տնտեսական արժեքն անտեսված է՝ հոն, մասրենի, սզնի, զկեռենի, մոշ և այլն (նույն տեղում): «Ընդհանրապես հարվածի տակ է կենսաբազմազանությունը, ոչնչացման ենթակա է 197 բուսատեսակ» (նույն տեղում), խախտվում է ՀՀ անտառային, ջրային, հողային օրենսգրքերը և «Սահմանադրության» 10-րդ հոդվածը (նույն տեղում): Ըստ տնտեսագիտության դոկտոր Թաթուլ Մանասերյանի գործարքը հակաիրավական է ոչ միայն ՀՀ օրենքների անտեսման առումով, այլև միջազգային օրենքների կոպիտ ոտնահարման տեսանկյունից (նույն տեղում): Նշենք նաև, որ ծրագրի իրագործման արդյունքում կվերանան երեք գետ (հեղինակը խոսում է դեռ 2006 թ-ից), իսկ այսօր (2011-12 թթ. արդեն այդ դրախտային գոտին ոչնչացած է...:

Շնող գետից տարեկան վերցվելու է 69 հազ. մ3), իսկ Դեբեդից՝ 7 մլն 350 հազ. մ3 ջուր (նույն տեղում), որի տնտեսական վնասը ACP ընկերության կողմից գնահատվում է  3 մլն 709 հազ. 500 դր. (նույն տեղում), մինչդեռ իրական վնասը ըստ հեղինակների միայն տարեկան 437 մլն 781 հզ. (դրամ) է: Իմ կարծիքով ընդհանրապես գետերն անգին են և բարոյական չէ ազգային, հոգևոր, գեղագիտական, առողջապահական, մշակութային, հայրենապաշտական արժեքները դրամով կամ նյութական որևէ չափորոշիչով գնահատել: Ըստ հոդվածագրի էլ զավեշտական է երեք գետերի արժեքը գնահատել 175 հազ. դրամ և հեղինակը հարց է տալիս, թե կարո՞ղ է ընկերությունը այդպիսի գումարով մեր երկրին մի քանի նման գետեր վաճառել... (նույն տեղում, էջ 46): Ասենք, որ գետերն էլ դատարկ առուներ չեն: Այստեղ հանդիպում են Կարմրախայտ, Քուռի բեղլու, Կողակ, Հայկական տառեխիկ, Լերկաձուկ տեսակները (նույն տեղում): Հարկ է միշտ հիշել, որ մենք անբաժան չենք Մայր Երկրի ջրոլորտից. «Մեր մեջ հոսող արյունը ծնված է մեր Երկրային մոր արյունից: Նրա արյունը թափվում է ամպերից, դուրս հորդում Երկրի որովայնից, փոթորկվում լեռնային առվակներում, լայն հորձանք տալիս դաշտերի գետերում, ննջում է լճերում, մոլեգնում է ալեկոծ ծովերում» («Խաղաղության Ավետարան», նույն տեղում, էջ 70): Այսինքն տվյալ գետերի թունավորումը, աղտոտումը, բնական կենսատարածքի խեղաթյուրումը ազդելու է ոչ միայն մոտիկ գյուղերի բնակչության, այլև առնվազը ողջ Հայաստանի բնակչության ներկայի ու ապագա գոյատևման հեռանկարի վրա: Չէ՞ որ այդ տարածքի գետերի ջրերով են սնուցվում այգիներն ու բանջարանոցները, իսկ հանդերում ու արոտավայրերում ժողովրդի կովերն ու ոչխարներն են արածում:

Մթնոլորտային օդին հասցված վնասը ներկայացնում է 6 մլն 465 հազ. 400 դրամ (նույն տեղում): Հողերի խախտումից հասցվելիք վնասը 21 մլն 917 հազ. 250 դրամ, հողերի օտարացումից՝ 2 միլիարդ 475 մլն 425 հազ. դրամ (նույն տեղում): Սրանք էլ ըստ գրքի հոդվածագիրների խիստ նվազեցված են: Իսկ ես նորից պիտի կրկնեմ, որ անհեթեթություն է այս ամենը՝ եթե նույնիսկ դրանից հազարապատիկ թանկ գնահատեն (պարոնա°յք, հայրենիքը անգնահատելի է ու արժևորման չափորոշիչ չունի, նորից չեմ խորանում այս պարզ ճշմարտության մեջ):

Քանի որ խոսեցի օդի մասին, ներկայացնենք նաև Քրիստոսի որակումները մթնոլորտի մասին. «Օդը, որ մենք շնչում ենք, ծնված է մեր Երկրային Մոր Շնչից: Նրա շունչը երկնքի լազուր բարձունքներում է, լեռների կատարների շրշյունի մեջ, անտառի, տերևների սոսափյունի մեջ, դաշտերում, հասկերի ծփանքի մեջ, այն նիրհում է խոր հովիտներում և տոթ շնչում անապատում»: (նույն տեղում՝ էջ 70)

Ամենաանգրագետ մարդն էլ կհասկանա, որ մրգերի, բանջարեղենի, ընկուզեղենի կամ հատիկեղենի մաքրությունն ու որակը կախված է հողի, ջրի, սերմերի մաքրության, առողջության որակներից, որոնք էլ ապականում են հանքարդյունաբերության հանցագործ խմբավորումները. «Մեր մաշկի փափկությունը ծնված է մեր երկրային մոր մաշկից, որի մաշկը դեղինին ու կարմրին տալով վետվետում է ծառերի պտուղների մեջ, մեզ հասակ տալիս դաշտերն ակոսող կնճիռներում» (նույն տեղում, էջ 71):

Ըստ բժիշկների, և առողջ ապրելակերպն ուսումնասիրող մասնագետների, բնության գույներն ու հնչյունները, (անտառների, դաշտերի, գետերի գույներն ու հնչյունները), նույնիսկ միջատների սվսվոցը բուժիչ ազդեցություն են գործում մարդու վրա, վերականգնում նրա հոգեկան խաղաղությունն ու ֆիզիկական թարմությունը, դրականորեն ազդելով տրամադրության վրա ու կենսունակություն հաղորդելով նրա ողջ էությանը, քանզի. «Մեր աչքերի լույսը, մեր ականջների լսողությունը ծնված են մեր Երկրային Մոր գույներից և հնչյուններից, որոնք մեզ փարվում են՝ ինչպես ծովի ալիքներն են ողողում ձկներին և ինչպես օդն է պարուրում թռչուններին» (նույն տեղում, էջ 71):

Անտառի կամ ծառերի ոչնչացումը ևս ըստ հեղինակների չափազանց «էժան» է գնահատված՝ օրինակ 16 սմ տրամագծով կաղնու հատումից վնասը գնահատված է 10 հազ. դրամ, 10 սմ տրամագծով սոճունը՝ 7500 դրամ, 22 սմ տրամագծով հացենու գինը՝ 17.500 դրամ, 24 սմ տրամագծով հաճարենին՝ 17 հազ. 530 դրամ: Նույն կերպ գնահատված են՝ լորենին, թխկին, խնձորենին, տանձենին և այլն: Ավելորդ է ապացուցել, որ 1980 (կամ մոտ 2000) հա անտառի ոչնչացումը կարող է «արդար» ձևով գնահատվել (հասկանալով հանդերձ հեղինակների ազնիվ մտահոգություններն ու տրամաբանական ճշգրիտ հաշվարկները, այնուամենայնիվ այս մոտեցումը այն թույլ կողմն ունի, որ այն տպավորությունն է ստեղծվում, որ կա նաև ճշգրիտ հաշվարկ՝ միլիարդավոր  դոլարներ ավելի, որ հանցագործները չեն վճարում: Իսկ եթե մի հրաշքով հանկարծ վճարեն, արդյո՞ք մենք պիտի հանգստանայինք ու նրանց հանցագործությունը չդատապարտեի՞նք:

Տնտեսագիտության թեկնածու Ռազմիկ Տերտերյանը ընդհանրապես անարդյունավետ է համարում Թեղուտի շահագործումը (տնտեսապես): Ըստ հեղինակի, քանի դեռ Հայաստանում չի լուծվել մաքուր պղնձի 99,9 % մաքրությամբ ստացման ու հետագա խորը մշակմամբ պղնձի գլանվածքի, պղնձալարերի, պղնձե խողովակների և այլ արտադրանքների ստացման խնդիրները, ապա Հայաստանում պղնձի գործող և նոր հանքերի շահագործմամբ ստացվող պղնձի խտանյութի (մոտ 30 % խտությամբ) և սև պղնձի (99 % մաքրությամբ) արտահանմամբ, ՀՀ-ն փոշիացնում է իր բնական հարստությունը, միլիարդավոր դոլարների վնաս պատճառում տնտեսությանը և սերունդներին («Թեղուտի հիմնախնդրի տնտեսական հետևանքները», նույն տեղում, էջ 51-ից: Հոդվածի հեղինակը ընդհանրապես հանցագործություն է համարում 2000 հա կենսատարածքի ոչնչացումն ու խեղումը, սակայն որպես տնտեսագետ փաստացի ապացուցում է նաև հայրենի երկրի տնտեսական վնասները: Իր գաղափարակիցը չլինելով հանդերձ, համառոտ ներկայացնենք նաև այդ փաստարկումները:

Թեղուտում մաքուր պղնձի քանակությունը մոտ 2,2 մլն տոննա է (կորզման տոկոսը՝ 85), այսինքն հնարավոր է արդյունահանել և հետագա խորը մշակմամբ ստանալ 1,87 մլն տ պղինձ, որի ներկայիս շուկայական գինը 13 միլիարդ դոլար է: Այս պղնձի ավելի խոր վերամշակումը և վերջնական արտադրանքի ստացումը տնտեսությանը կբերի լրացուցիչ 7,0 միլիարդ դոլար (նույն տեղում): Նման հաշվարկ կատարելով նաև մոլիբդենի համար նա եզրակացնում է. «Այսպիով՝ չհաշվելով հանքաքարում առկա այլ թանկարժեք նյութերի (ոսկի, արծաթ, ռենիում, ծծումբ և այլն) արժեքը, այս հանքավայրը մեր տնտեսությանը կարող է տալ 30,0 մլրդ դոլարի եկամուտ: Իսկ ներկայիս պայմաններում այն շահագործելու և որպես կիսաֆաբրիկատ արտահանելու դեպքում առավելագույնը 10,0 մլրդ դոլար, տարբերությունը 20,0 մլրդ դոլար (նույն տեղում):

Առավել կարևոր է, սակայն, հեղինակի հետևյալ եզրահանգումը. «Աստծո կողմից ստեղծված կուսական բնությունը, գեղատեսիլ վայրերը, մաքուր էկոհամակարգերը, էկոտուրիզմը, մաքուր սննդամթերքը և առողջապահական ու հանգստյան գոտու հետ կապված գործարարությունը ավելի մեծ եկամուտներ ու աշխատատեղեր կապահովի մեր ժողովրդին՝ զարգացնելով թե° տնտեսությունը, թե° պետությունը, առողջ կյանք ապահովելով հասարակության բոլոր անդամների համար» (նույն տեղում): Իսկ եթե բնությանը պահ է տրված միլիոնավոր տոննաներով թունավոր նյութեր, ապա նույնիսկ կոնսերվացման դեպքում այդ «պահածոյատուփերը վաղ թե ուշ թռչելու են» (նույն տեղում):

Քանի որ աշխատատեղերի հարցը շատ է չարաշահվում, ապա հոդվածագիրը հիշեցնում է Հրանտ Վարդանյանի ներդրումներով բացված (3 մլն ԱՄՆ դոլար) թղթի վերամշակման գործարանի 200 աշխատողների փաստը, որը 30 %-ով ավելի շատ աշխատատեղ է ապահովում քան Թեղուտը:

Հեղինակը ուսումնասիրել է նաև Լեռնամետալուրգիայի ինստիտուտի կողմից մշակված և ներկայացված գնահատման աշխատանքային նախագծերը (այդ ինստիտուտը չար ուժերի կողմից յուրացված է ու նրանց գրպանին ծառայող ՓԲԸ է):

Ըստ հեղինակի գնահատման 6-րդ էջում գրված է, որ մակերևութային թեքությունները կազմում են 1-5օ-ից մինչև 40օ ու ավելի՝ սա «Թեղուտի լեռնահարստացման կոմբինատի շրջակա միջավայրի ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) 2005 թ-ի աշխատանքից է, իսկ 2006 թ-ին, երբ ներկայացվել է Թեղուտի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատանքային նախագիծը (ԱՆ), միտումնավոր կերպով այս նախադասությունը հանվել է, քանի որ Անտառային օրենսգրքով 30օ-ից բարձր թեքություններում  անտառահատումները արգելվում են՝ նույնիսկ սանիտարական հատումները, քանի որ  այս անտառները պաշտպանական նշանակություն ունեն (նույն տեղում) հոդվածի հեղինակը նաև այլ փաստաթղթային խաբեություններ է բացահայտում (որով հետաքրքրվողները կարող են սույն գրքում կարդալ):

Նույն ձևով տեխնիկական գիտությունների թեկնածուներ Քնարիկ Հովհանեսյանն ու Արտակ Ղուկասյանն իրենց հոդվածում բացահայտում են ջրային ռեսուրսներին մահացու հարվածներ հասցնելու հանցագործ մարտավարության ձեռագիրը: Եվ նորից փաստերի, խեղաթյուրում սարսափելի վնասի չափերի մեղմացում, հողային թունավորման չափերի, տարածքների կրճատում և այլն:

Ինչպես երևում է սատանան իր ձեռագիրը չի փոխում՝ նա ի սկզբանե ստախոս էր և մարդասպան:

«Վալլեքս» խմբի  ընկերութունների փոխնախագահ Էյ-Սի-Փի ՓԲԸ-ի փոխնախագահ Գագիկ Արզումանյանը իր հարցազրույցում (տպագրված «Դե ֆակտո» ամսագրում. 2007 օգոստ.) նորից խեղաթյուրելով փաստերը, նշում է, որ իրենք կարողացել են մշակել «Թեղուտի» ծրագրի բնապահպանական կառավարման պլանի նախագիծը... Եվ  կատարում է շատ տարօրինակ եզրահանգում, որ իրենք ջանք չեն խնայելու հանրությանը ապացուցելու, որ այս ծրագիրը համապատասխանում է ՀՀ-ի և միջազգային օրենքների բոլոր չափանիշներին, իսկ 2000 (2 հազար) հա արոտավայրերի, գետահովիտների ու 1600 հա զուտ անտառազանգվածի ոչնչացումն էլ «հիմնավորում է» նրանով, որ միևնույն է Հայաստանում ադպիսի անտառահատումներ (տարեկան 500 հազար մ3-ի) լինում են: Ստացվում է զավեշտական մի իրավիճակ, երբ հանցագործը իր ոճիրն արդարացնում է՝ պատճառաբանելով, որ մյուսներն էլ են այդպիսի հանցագործություններ կատարում: Մի անգամ էլ նշենք, որ բոլոր մասնագետները «հաշվելով» հայրենիքին հասցվող սարսափելի վնասների չափերը, անընդունելի են  համարել Թեղուտի շահագործման ծրագիրը, որը պարզապես հանցագործ խմբավորումների և պետական աթոռներին նստած (ոսկու տենդով բռնված) հիվանդ դավաճանների համագործակցության  մի այլանդակ հրեշածնություն էր: Ի դեպ ասենք, որ ըստ ՀՀ «Կանաչների միության» նախագահ Հակոբ Սանասարյանի մոլիբդենային հանքերում 418 աշխատողների 75 %-ի արյան մեջ հայտնաբերվել է միզաթթվի բարձր պարունակություն, 44,9 %-ը գանգատվել է հոդերի ու մկանների ցավերից: Մարսողական օրգանների հիվանդություններից՝ գաստրիտը, խրոնիկական խոլեցիստիդը (նույն գրքից): 64 %-ի մոտ հայտնաբերվել է ատամների ոսկրափուտ, նկատվել են ցերեբրալային անուժություն, հիպերտոնիա, սրտի բաբախման ֆունկցիայի խանգարումներ, և այլն (նույն տեղում): Եվ ամեն մի քիմիական տարր ու միացություն իր  չար ներգործությունն է ունենում աշխատողի առողջության վրա:

Արսենիումը (մկնդեղ) և նրա միացությունները առաջացնում են օրգանիզմի ջրազրկում, արյունալուծում (հեմոլիզ) սակավարյունություն, հյուսվածքների դեգեներացում, սաղմնաթունավորություն, հրեշածնություն, մաշկի քաղցկեղ, պսիխոզ, հիշողության և խոսքի խախտում, խռպոտություն...

Պղինձը առաջացնում է լորձաթաղանթի գրգռվածություն, մկանային ցավ, դող, թոքերի այտուց, թոքաբորբ, լյարդի և երիկամների ֆունկցիոնալ խանգարում, անցքեր՝ քթի միջնապատում...

Ցինկը և նրա միացությունները առաջացնում են հոգեճնշվածություն, չոր հազ, սրտխառնոց, անքնություն, հիշողության և լսողության վատացում, թոքերի ծավալի հիվանդագին խոշորացում...

Կապարը և նրա միացությունները այս ամենից բացի առաջացնում են նաև վիժումներ և մեռելածնություն... (նույն տեղում): Իսկ Եվրոպայի Արշակավան համարվող Լիխտենշտեյնը պարզապես այն ավազակաորջն է, որտեղ հոսելու են Հայոց հայրենիքի գաղութացումից կորզված ոսկիները («էկո-գաղութացում» արտահայտությունը, թերևս, ամենամեղմ բնորոշումն է այսպիսի սատանայական դավադրությունների բնույթը ներկայացնելու համար):

Այժմ անդրադառանանք Դրմբոնի հանքավայրի խնդրին: Բեյզ Մեթըլս ՓԲԸ-ի տնօրեն Արթուր Մկրտումյանի հետ հարցազրույցում (տպագրված է նույն ամսագրի՝ «Դե ֆակտո» 2007, օգոստ. 24-25-րդ էջեր) վերջինս հանքաքարի ընդհանուր պաշարը համարում է 3,2 մլն տոննա, որը (առկա ծավալներով շահագործելու դեպքում) կբավականացնի տասը տարի: Այսինքն, արյամբ նվաճված, վերանվաճված Թարթառի գեղատեսիլ հովիտը այս հանցագործ խմբավորման զոհը պիտի դառնա՝ ինչ է մի քանի կոպեկներ է փոխանցում պետությանը, և մի քանի քաղքենիներ, որոնք արհամարհում են այգեգործությունն ու բանջարաբուծությունը (որ մարդու կյանքի հոգե-մարմնավոր առողջության հիմքն է) ամբողջ  ԼՂՀ-ի բնակչության մեջ «ընտրյալներ դառնալով» պիտի հարստանան: Ես ուղղակի դիմում եմ պետության ղեկավարությանն ու մեր բնակչությանը՝ լրջանալու...

Այս մարդիկ և նրանց հովանավորները ավերելով մեր հիասքանչ բնությունը՝ գետերը, անտառները, հովիտները, հողային և օդային ոլորտները՝ փաստորեն Արցախին այնպիսի հարված են տալիս, որը չի կարողացել տալ մեր թշնամին՝ սկսած 88 թվականից: Եվ նույնիսկ սովետական Ադրբեջանը չէր համարձակվում այդպիսի «ռիսկերի գնալ»: Այսինքն հաղթական մի կռվից հետո դառնալով Արևմտյան կռապաշտների հումքային կցորդը, Լիխտենշտեյնի ավազակների հարստահարման զոհը, փաստորեն կործանում ենք մեր ապագայի տեսիլքը՝ մեր հազարամյա օրրանը վերածելով քիմիական աղբակույտերի մեծ գերեզմանոցի...

Պարոնա°յք, արդյո՞ք մեր արժանապատվությունն էլ ենք թաղում այդ մահվան աղբանոցում... Չէ՞ որ հանուն այդ արժանապատվության ենք զենք վերցրել, որ օտարը չկարողանա այն ոտնահարել: Մենք ո°չ ստրուկ ենք, ո°չ էլ տառապում ենք մեծամոլության ախտով: Անձամբ ճանաչում եմ Արցախի ժողովրդին՝ հայոց մեջ համբերության մեծ պաշարներ ունեցող այս մասին: Եվ համոզված եմ, որ նույնիսկ նվազագույն թոշակների, աշխատավարձերի դեպքում նա կդիմանա: Եվ, եթե պետության ղեկավարությունը գոնե որոշ չափով արդարություն պաշտպանի և համեստությամբ կենցաղավարի, ապա մեր բնակչությունը անտրտունջ «իր բոստանում» աշխատելով կտանի իր բաժին փրկարար խաչը և «կարիք» էլ չի լինի մեր հոգևոր ինքնությունը, ազգային արժանապատվությունը զոհաբերել պատրանքային արժեհամակարգին և հոգևոր մշակույթի ավանդույթներ ունեցող ազգային միավորների կործանման ծրագրերին:

Այնպես, որ այդ պիղծ դոլարները, որ Ոսկու հանքի թալանից ստացած շահույթի փշրանքներն են, ավելի լավ է չմտնեն  պետության դրամարկղ, որպեսզի չնմանվենք այն խելագարին, որի գրպանը փող գցելով, նրա թշնամի զվարճասերները, դրդում են նաև սեփական տան վրա բենզին լցնել ու վառել: Եկեք վերջապես չմոռանանք, որ մեր ժողովուրդը ստեղծագործական ոգու ժողովուրդ է և Աստծո շնորհական զորությամբ կարող է ոչ միայն իր զհաց հանապազորյան վաստակել, այլև բանակ ու պետություն պահել: Ամենակարևոր խնդիրը մեր ինքնության խորհուրդը տեսնելն է, նվաճելն ու վերապրելը:  Սա թերևս խորհրդական դաշտում է, սակայն մերն է ու Աստված չի զրկում հայազգի փնտրողից և տալիս է նրան: Այս առումով չափազանց կարևոր եմ համարում «Հոգևոր Հայաստանի» դիրքերից «Ծխնելույզային Հայաստանի գնահատման փորձերը: «Գիտություն» թերթի 2011 թ-ի 4-5-6 (ապրիլ-մայիս-հունիս) համարներում տպագրվել է Հր. Ավագյանի «Այժմ էլ նախատեսվում է թալանի և փոշիացման ենթարկել ՀՀ երկաթահանքերի հարստությունը» հոդվածը:

Այստեղ խոսքը առաջին հերթին երկաթի երեք հանքավայրերի շահագործման մասին է՝ Հրազդանի, Աբովյանի և Սվարանցի: Այս անգամ իշխանությունների առևտրական գործակիցը չինական վիշապն է «Fortuna Oil» (իրենց նեղ աչքերով անտեր երկիր են տեսել՝ ինչո՞ւ չթալանեն... և այս այն դեպքում, երբ ասում են, որ Չինաստանում մի մարդ սպանելն ավելի հեշտ է քան մի ծառ կտրելը) ընկերության կերպարանքով: Ընդ որում հանքավայրերը շահագործելիս թողարկվելու են երկաթի խտանյութեր, որոնք դուրս են տարվելու՝ գնահատելով խտանյութերում առկա միայն երկաթ  մետաղը (նույն տեղում, ապրիլ, էջ 7): Մետաղագործարան չի կառուցվելու, երկաթի արտադրանքներ չեն թողարկվելու (նույն տեղում, էջ 7): Սա չարյաց փոքրագույնն է՝ ըստ հեղինակի: Իսկ ողջ չարիքն այն է, որ երկաթահանքերում երկաթի հետ համատեղ տարածված տասից ավելի հարակից բաղադրիչները չեն գնահատվելու ու նվիրվելու են հանքերը շահագործողներին: Մինչդեռ այդ «հարակից տարրերը 9-18 անգամ գերազանցում են երկաթի արժեքին: (նույն տեղում, էջ 7): Դրանցից՝ Ոսկին, Արծաթը, Սելենը, Ցելլուրը, Գալիումը, Գերմանիումը, Բերիլիումը և այլք, ըստ հոդվածագրի, օգտագործվում է էլեկտրոնիկայի և միկրոէլեկտրոնիկայի արդյունաբերության մեջ ու դրանց կորզումը Հայաստանի համար կարևորագույն անհրաժեշտություն է (նույն տեղում, էջ 7):

Հարգելով հանդերձ հարգարժան գիտնականի մասնագիտական և հայրենասիրական դիրքորոշումը՝ Հայաստանը Արևելյան կամ Արևմտյան վայրենիների «հումքային կցորդի չվերածելու մասին, այսուհանդերձ, ներկա իրավիճակից ելնելով, - անընդունելի է մի շարք հարցերի ու խնդիրների անտեսումը, որոնց կարևորությունը (կարծում եմ) անվիճելի է ազգային ոգով դաստիարակված յուրաքանչյուր հայ մարդու համար: Եկեք առաջին հերթին չարհամարհենք այն փաստը, որ կոմունիստներից հետո Հայաստանի իշխանությունը անցել է մեքենայի և ոսկու ստրուկներին, որոնք մեծ հաճույքով իրականացնում են Ալան Դալեսի ծրագիրը[1] (հայ ազգի նկատմամբ) միաժամանակ կառչած մնալով իշխանությունից (սրանց պայմանական կարող ենք անվանել մասոնական օթյակներ, որոնք շատ դեպքերում կարող են թշնամաբար  տրամադրվել միմյանց նկատմամբ, քանի որ սատանան անվերջ կիսվում է):

Ընդունենք նաև այն իրողությունը, որ հայ ազգը ներկայացնող ուժերը (հոգե-բարոյական արժեքներով ու ազգային նպատակներով իրենց կյանքը իմաստավորած, մեր հոգևոր ժառանգությունը կրող ու վերապրող անձեր) չեն կարողացել տեր կանգնել (ազգին պատկանող) ոչ արտաքին (պետական իշխանության լծակներ), ոչ էլ ներքին՝ (կրթա-դաստիարակչական համակարգ, զանգվածային լրատվամիջոցներ, ազգի կամ ժողովրդի հոգեմտավոր, մշակութային, գաղափարախոսական, իմաստասիրական, քաղաքական առաջնորդություն) իշխանության գավազաններին»: Այս իրավիճակում, երբ կորչում է մեր հոգետարածքները, և հայ մարդը Հայաստանի մեջ ձուլվում է՝ հեռանալով մեր ազգությունից՝ (հոգևոր արտագաղթ), զոհ դառնալով մշակութային դիվերսիային, (սրա վառ ապացույցն է նաև կրոնական աղանդավորության ծաղկումը, խառնամուսնությունները, արևմտյան լիբերալիզմի «արժեքներով» բթացած անդեմ երիտասարդության առկայությունը, նյութապաշտություն, մարմնավաճառություն, հոգեվաճառություն քարոզող սերիալների արտադրությունն ու «արևմտյան կեղտից սնվող զանգվածային մշակույթի բարգավաճումը և այլն») ապա նույնիսկ, եթե տեղում ծանր արդյունաբերությունն էլ զարգանա ու օտարը չթալանի մեզ, միևնույնն է ո°չ մի ազգային ծրագրի այս գործելակերպը լուծում չի տալիս, քանի որ տեխնիկական քաղաքակրթությունը ո°չ միայն մարդկությանը տանում է դեպի կործանում, այլև, հակադրվելով հոգևոր մշակույթին, խոչնդոտում է մարդ-Մայր Բնություն և մարդ-Աստված փոխհարաբերությանը՝ մի վտանգավոր իրավիճակ, որ մարդուն փակուղի է մտցնում: Իհարկե, այս ամենի հետևում սատանան է կանգնած, որ այս միջավայրում հեշտությամբ տիրում է մարդկային բնությանը՝ քայքայելով նրան և° հոգեպես, և° մարմնապես:

Եվ եթե Թեղուտում ըստ Ռ. Տերտերյանի «մեղմ» արտահայտության, իշխանությունը մեր ժողովրդից օտարում է 20 միլիարդ դոլար (քանի որ «շտապում է...») ապա այժմ էլ եթե դիմադրության չհանդիպի, թալանի և փոշիացման է ենթարկելու ՀՀ-ի ողջ երկաթահանքերի հարստությունը: Նաև այնքան միամիտ չլինենք, եթե մեզ ձգտեն «համոզել, որ «դրանով» ռազմական արդունաբերությունն ենք զարգացնում ու անկախ տնտեսությունը: Չմոռանանք, որ Շահումյանի կործանման օրերին ՀՀ-ի մասոնական օթյակը այդպես էլ չբարեհաճեց տանկեր ու մարտական մեքենաներ տրամադրել Արցախի (ներառել Շահումյանը) հայրենասեր հրամանատարներին կամ երբ պատերազմի ու շրջափակման պայմաններում ատոմակայանը անխափան պիտի աշխատեր, հանկարծ որոշեցին փակել (իսկ որոշ աղբյուրների վկայությամբ այդ ժամանակ էլեկտրաէներգիան մատակարարվում էր Վրաստանին) ու մեր ժողովրդին հուսահատության հասցնել: Եզրակացությունը մեկն է. «Եթէ երբևիցէ հայ ազգը Հայաստանում կարողանա գալ իշխանության՝ այն ժամանակ կքննարկենք, թե մեր հանքերի հումքո՞վ պիտի տանկեր ու այլ զինատեսակներ արտադրենք թե՞ այլ երկրներից գնած հումքով, որ Ջավախքը, Նախիջևանը, Հյուսիսային Արցախն ու Արևմտահայաստանը ազատագրենք: Իսկ մինչ այդ պիտի հասկանանք, որ եթե պարոն Ավագյանի հոդվածում ներկայացվող բոլոր հանքավայրերը շահագործվեն (ոչ միայն նշված երեքը) ապա (ինչպես ասում են) «տակը» Հայաստան չի մնա: Այսպես. Հրազդանի երկաթի հանքավայրի պաշարները կազմում են 50,1 մլն տոննա, Աբովյանի հանքավայրի պաշարները՝ 243,6 մլն տոննայից մինչև 260,8 մլն տոննա (նույն տեղում, ապրիլ, էջ 7): Սվարանցի հանքավայրի պաշարները 1963 թ. հունվարի 1-ի դրությամբ կազմում են 430,7 մլն (միլիոն) տոննա (նույն տեղում, մայիս, էջ 7): Իսկ հանքաքարերի կանխատեսումային ռեսուրսները գնահատվում են մեկ միլիարդ տոննա, իսկ երկաթ մետաղինը՝ 200 մլն տոննա (նույն տեղում, մայիս, էջ 7):

Սվարանցի հանքավայրի հանքաքարերում պարունակվող հարակից տարրերի քանակների հաշվարկից պարզվում է, որ վանադիումի քանակը կազմում է 700 հազ. տոննա, թալիումինը՝ 2500 տոննա ինդիոմինը՝ 3000 տոննա, բերիլիումը՝ 20 հազ. տոննա, տանտալը՝ 25 հազ. տոննա, նիոբիումը՝ 42 հազ. տոննա, տիտանը՝ 9 մլն տոննա, մագնեզիումը՝ 150 մլն տոննա, գերմանիումը՝ 1200 տոննա, գալիումը՝ 9900 տոննա, սելենը՝ 660 տոննա, տելլորը՝ 990 տոննա, բիսմուտը՝ 29 հազ., 700 տոննա հազվագյուտ հողերինը՝ 50 հազ. տոննա (մայիս, էջ 7):

Իսկ որպեսզի պատկերն ամբողջանա, ներկայացնենք նաև այսպիսի տվյալներ. «Հրազդանի հանքաքարերում բացի հիմնական մետաղից, երկաթից, մագնետիտ հանքանյութում հայտնաբերվել են նաև մի շարք տարրեր՝ ցիրկոնիում՝ 42 գ/տ, գալիում՝ 18 գ/տ, արծաթ՝ 4,5 գ/տ, ոսկի՝ 1,0 գ/տ, նիկել՝ 14,0 գ/տ, կոբալտ՝ 276 գ/տ, տիտան՝ 738 գ/տ, լիթիում՝ 9 գ/տ, ստրոնցիում՝ 27 գ/տ, պղինձ՝ 418 գ/տ, ցինկ՝ 816 գ/տ, կապար՝ 31 գ/տ (նույն հոդվածը, ապրիլ դ 4, էջ 7): Այսպես հաշվենք՝ օրինակ ոսկու դեպքում՝ տոննայի մեջ 1 գ, իսկ այդ տոննա  հողազանգվածի կամ ապարների վրա ինչքան բույսեր, ծաղիկներ, ծառեր, հատապտուղներ, դեղաբույսեր, միջատներ պիտի վերանան... դրանց գինը չհաշվե՞նք, քանի բլուր, աղբյուր, մարգագետին է վերանալու, որոնք թե° հոգեկան, թե° հոգեբանական ու մարմնավոր սնունդ են տալիս մարդուն... սա էլ ե՞ք հաշվել... մի գրամ ոսկին սրանից թա՞նկ է...

Ինչպես տեսնում եք աստեղ գործում է խելագարության ոգին: Միլիոնավոր, միլիարդավոր տոննաներով հողային, ապարային զանգվածներ պիտի քարուքանդ արվի, անտառներ կործանվի, հանքաքարեր ավերվի, աղբյուրներ թունավորվի, գետահովիտներ պղծվի, մարգագետիններ ամայացվի, առուներ ցամաքի, որպեսզի էլ չծնվեն Բակունցներ, Թումանյաններ, Սահյաններ, Տերյաններ, Չարենցներ...

Հավատացեք, այս ամենը մի ալպիական մանուշակ չարժե... մի լեռնային մարգագետինը հազար տոննա ոսկուց էլ թանկ է: Ահա այստեղ է, որ մարդիկ չեն կարողացել «հասնել» «սրբազան հայրենիքի» գաղափարին ու մնացել են իրենց նյութապաշտական գիտակցության սահմանափակ տրամաբանության ձանձրալի բանտում: Մենք պիտի դուրս գանք այս բանտից և Կոստան Զարյանի ոգով խոստովանենք մեր «Հրաժարիմքը». ա. «Այս պահից սկսած ես մերժում եմ իմ սրտի «դրախտն» ապականող «Ծխնելույզային Հայաստանի» գարշահոտ մահաթույնը»:
բ. «Այս պահից սկսած ես հրաժարվում եմ իմ հոգու թռիչքը կասեցնող Ստամոքսային Հայաստանի գաղափարաբանությունից ու նվաստացուցիչ կենցաղավարությունից» (հմմտ. «Հայության կոչումը»  «Նավատոմար», էջ 215), որպեսզի կարողանամ «մագլցել» մեր լեռները. «Մեզ վիճակված է ապրել բարձրավանդակի վրա: Մեր դաշտերը, մեր լճերը մագլցում են դեպի լեռը: Վա¯յ մեզ, եթե վար իջնենք, կընկնենք արդի քաղաքակրթության ծխնելույզի տակ, մեքենայի մաս կը դառնանք կամ խանութպան (նույն տեղում, էջ 226): Չմոռանանք նաև, որ «մեր հոգեկան սնունդը Արարատից է գալիս` (լեռն ընդհանրապես խորհրդանշում է Երկնքի հետ հաղորդակցությունը կամ Աստծո  բնակավայրը՝ Երկնքի Արքայությունը)՝ չոր ու ցամաք, տնտեսապես անպետք մի լեռ... և իզուր չէ, որ հայ ժողովուրդը պատմության մեջ չտեսնված չարչարանք է կրել, միլիոնավոր զոհեր է տվել, ծով արյուն է թափել՝ այդ լեռը չկորցնելու համար... (նույն տեղում, էջ 225): Եվ «Եթե ուրանանք մեր անցյալը, դավաճանենք մեզ, և հետևելով իրապաշտ առաքյալների դավանանքին, ընդունենք քաղաքակրթական շուկայում մեզ վիճակված փոքրիկ խանութպանի դերը, մենք կստորագրենք մեր մահը: Հայաստանը կլինի, ինչպես այսօր Արևմուտքի (հոդվածում Մոսկվայի) առջև դողացող մշտնջենական մուրացիկ, որը պետք ունի դրամագլխի, որպեսզի աշխատի, պետք ունի շուկայի, որպեսզի ծախսի, պետք ունի դրական գիտության, ոպեսզի մտածի... (նույն տեղում, էջ 225): Հարկ է նշել նաև, որ  հայ ժողովուրդը միլիոնավոր զոհեր է տվել Արարատը չկորցնելու, առաջին հերթին այն իր ազգային և հոգևոր ինքնության, Դրախտի մեջ պարփակելով (իսկ իրականում թշնամու ձեռքին է և սպասում է մեզ): Իսկ եթե Արարատը կազմված լիներ ոսկուց և նրանից էլ հազար անգամ թանկ մետաղներից, արդյո՞ք մեզ համար ավելի թանկ կլիներ, քան այժմ է, որ տնտեսապես անպետք մի լեռ է (խնդրում եմ ծխնելույզային կամ ստամոքսային Հայաստանի կողմնակիցներին սրա մասին մտածել): Վերջապես աչքեր ունենանք տեսնելու, թե այս ամենը որտեղից է գալիս. «Բեհեղզեբուղը, բոլոր դևերի իշխանը, ամենայն չարիքի աղբյուրը դարանակալ նստած է մարդու բոլոր որդիների մեջ... նա մահն է, ամենայն հիվանդությանց տնօրենը որ զգենալով ակնահաճո զգեստներ, գայթակղում և հրապուրում է մարդու որդիներին, խոստանում հարստություններ, իշխանություն, հոյակապ պալատներ, հագուստներ՝ ոսկուց ու արծաթից... Նաև բազում ծառաներ. մեծարանք և փառք, անառակություն և տոփանք, որովայնամոլություն և հարբեցողություն, դատարկաբան հոյլ կյանք, պարապ  օրեր:

... Եվ նա ամեն մեկի գայթակղում է այն բանով, ինչի որ ամենից շատ հակված է նրա սիրտը: («Խաղաղության ավետան»): Չանտեսենք նաև այն փաստը, որ այս խոսքերը (Գարուն – 1994 դ 10, է

Մեկնաբանություններ (3)

Վահրամ Լալայան
«Հայաստանի կործանման մարտավարությունը» հոդվածի հեղինակ Ես քեզ նմաններին,(ծոսքը իմ հոդվածը մեկնաբանող Էրիկ կողչեցյալին ու նրա գաղափարակիցներին է վերաբերում) իմ հոդվածում գաղափարապես ոտնատակ եմ տվել ու ոչնչացրել , իսկ ձեր մեկնաբանությունը պարզապես մեռյալի զառանցանք է, ուրիշ ոչինչ:« Հետքը» իմ անունն ու ազգանունը չի տպագրել, բայց «Միտքը» տպագրել է ( գաղտնի չէ)
Erik
էխ, ակնդետ: պարզ ա, որ էս զառանցանքը չես կարացել մինչև վերջ կարդաս, թե չէ կտեսնեիր, որ սանասարյանից մեջբերումներ ա անում «հեղինակը»: հո չի կարա Սանասարյանն ինքն իրեն հղում անի: Սանասարյանը սենց անկապ բան կյանքում չի գրել: Սրա նմանները հենց մեզ են վարկաբեկում, որ հետո ասեն «է՞ս չի ձեր խելքը»: զգուշ է պետք լինել սենց կիսախելառներից
AKNDET
Hrashali hodvats e, srtatsav, banimats, yev amenakarevore - anshahaxndir, i tarberutyun tuqumur tapox, vjarvats mi sharq dzabrtuqneri. Bayts ove hexinake, amenayn havanakanutyamb Hacob Sanasaryane... Ov el vor lini, kezze hexinake!!!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter