HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ հետաձգվել է ինքնամեկուսացման մեջ գտնվող քաղաքացու մասնակցությամբ քննչական գործողությունը

ՄԻՊ գրասենյակը տեղեկացնում է, որ քաղաքացին խնդրել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը նոր կորոնավիրուսով (COVID-19) պայմանավորված իր մասնակցությամբ քննչական գործողության իրականացումը հետաձգելու հարցում:

Նա տեղեկացրել է, որ COVID-19 համավարակով պայմանավորված՝ մանկահասակ երեխաների հետ գտնվում է ինքնամեկուսացման մեջ, սակայն նախաքննություն իրականացնող քննիչն իրեն կանչել է քննչական մարմին։ Բացի այդ, նա մանկահասակ երեխաների միակ խնամողն է:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը քաղաքացու բարձրացրած խնդիրը քննարկել է քննչական մարմնի հետ, և նախատեսվող քննչական գործողությունը հետաձգվել է։





Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter