
Դավիթ Կարապետյանը միջնորդել է, Բենիկ Հարությունյանն էլ հրաժարվել է «Ժողովրդի» դեմ հայցից
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Ա.Ափինյանի վարույթում էր գտնվում Բենիկ Հարությունյանի՝ վիրավորանքի և զրպարտության հետևանքով պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի փոխհատուցման և հերքումը հրապարակելուն պարտավորեցնելու մասին հայցն ընդդեմ «Ժողովուրդ» օրաթերթի:
Սակայն հայցվոր Բենիկ Հարությունյանը, արժևորելով մամուլի զարգացումը որպես ժողովրդավար պետության կերտման կարևոր բաղադրիչ, ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանի միջնորդությամբ հրաժարվում է «Ժողովուրդ» օրաթերթի նկատմամբ ներկայացրած դատական հայցից և որպես փոխհատուցում 2 միլիոն 200 հազար դրամի պահանջից:
Հիշեցնենք, որ հայցվորը վիճարկում էր «Ժողովուրդ» օրաթերթում 2011թ. սեպտեմբերի 9-ին տպագրված «Դոկտոր, պրոֆեսորի արկածները ոսկու հանքերում» հոդվածը:
Մեկնաբանել