HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Սևան» ՔԿՀ-ի դատապարտյալին մեղադրանք է առաջադրվել՝  խոշոր չափերով խարդախություն կատարելու համար

Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է քրեակատարողական հիմնարկի դատապարտյալի կողմից խոշոր չափերով խարդախություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին տեղեկացնում է Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2019թ. փետրվարի սկզբներին, ԱՆ «Սևան» ՔԿՀ-ի դատապարտյալը, խաբեությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով, խոշոր չափերով գույք հափշտակելու դիտավորությամբզանգահարել է իր հորեղբորը և խնդրել վերջինիս պատկանող «BMW» մակնիշի ավտոմեքենան իրեն տեսակցելու նպատակով տրամադրել իր կողմից ուղարկված  անձին: Հորեղբայրը ավտոմեքենան տրամադրել է նշված անձին, որից հետո այն այդպես էլ չի  վերադարձվել տիրոջը:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ ՔԿՀ-ի դատապարտյալին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (խարդախություն) 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարքը առերևույթ կատարելու համար:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter