HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախի ԿԸՀ-ն ամփոփել է 2020 թ. ապրիլի 14-ի ընտրությունների երկրորդ փուլի արդյունքները

2020 թ. ապրիլի 21-ին կայացել է ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հերթական նիստը` բացառապես ս.թ. մարտ-ապրիլ ամիսներին կայացած համապետական ընտրությունների հարցերի օրակարգով: Նիստը վարել է հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանը, մասնակցում էին հանձնաժողովի 8 անդամներից 7-ը, ԿԸՀ աշխատակազմի մասնագետներ, հրավիրված էին ԶԼՄ ներկայացուցիչներ: Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի հանրային կապերի բաժինը:

Ղեկավարվելով ԱՀ Սահմանադրության 89-րդ հոդվածի 3-րդ մասով, ԱՀ ընտրական օրենսգրքի 92-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 93-րդ հոդվածի 3-րդ մասով, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը  որոշել է` ԱՀ նախագահի 2020 թ. ապրիլի 14-ի ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով Հանրապետության նախագահի երկու թեկնածուներին կողմ քվեարկած 45 288 ընտրողների 88 տոկոս կամ  39 860 կողմ քվեներ ստանալու կապակցությամբ Արցախի Հանրապետության նախագահ ընտրված համարել Արայիկ Վլադիմիրի Հարությունյանին:

Հիմք ընդունելով ԱՀ ընտրական օրենսգրքի 76-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նիստում ամփոփել է  նաև 2020թ. ապրիլի 14-ին անցկացված ԱՀ նախագահի երկրորդ փուլի ընտրությունների արդյունքներն ու դրա վերաբերյալ որոշում ընդունել առ այն, որ ընտրությունների նախապատրաստման և քվեարկության ընթացքում տեղի չեն ունեցել ԱՀ ընտրական օրենսգրքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրությունների արդյունքների վրա:

Նիստում ի գիտություն է ընդունվել ԱՀ նախագահի և Ազգային ժողովի 2020թ. մարտի 31-ի հերթական և Հանրապետության նախագահի ապրիլի 14-ի երկրորդ փուլի ընտրություններին մասնակցած թեկնածուների և կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների և դրանց օգտագործման վերաբերյալ ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայության կողմից կազմված եզրակացությունը (զեկուցող` ՎՎԾ ղեկավար Գ.Ավանեսյան) և ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի կենտրոնի ղեկավար Նորայր Հովսեփյանի ներկայացրած ամփոփ տեղեկատվությունը մամուլի կենտրոնի գործունեության մասին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter