HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Ջիլավյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ապրիլի 21-ի որոշմամբ Վահե Ջիլավյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի առաջին տեղակալ։ Այս մասին տեղեկացնում է նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Վահե Ջիլավյան
1996 թվականին գերազանցությամբ ավարտել է Երևանի Ժողովրդական տնտեսության ինստիտուտը «Կառավարում և տնտեսական կապեր»-ի ֆակուլտետը

Աշխատանքային գործունեություն
2018 – 2020 թթ.- Շրջակա միջավայրի նախարարության Գլխավոր քարտուղարի պաշտոնակատար
2017 –2018թթ. – ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ
2016 – 2017թթ. - Հայաստանի Խաղողագործության և Գինեգործության Հիմնադրամի փոխտնօրեն, ապա գործադիր տնօրենի ժ/պ
2015 – 2016 թթ.- Հայաստանի Զարգացման Հիմնադրամի սփյուռքի գծով խորհրդատու
2012  - 2014 թթ.-  ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ
2009 - 2012 թթ.- ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի ղեկավար
1999 – 2009 թթ.- ՀՀ Ֆինանսների և Էկոնոմիկայի նախարարություն՝ վարչության պետ
2000 –2009 թթ. - ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի անդամ
1999թ. – Առաջին համահայկական խաղերի ֆինանսական տնօրեն
1999 թ. - ՀՀ Ֆինանսների և Էկոնոմիկայի նախարարություն՝ բաժնի պետ
1998 – 1999 թթ.– ՀՀ Ֆինանսների և Էկոնոմիկայի նախարարություն՝ գլխավոր մասնագետ:

Ունի քաղաքացիական ծառայության 2-րդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter