
Մեկնարկել է Մնացականյան-Մամեդյարով տեսակոնֆերանսը
Մեկնարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը, որն իրականացվում է տեսակոնֆերանսի միջոցով։ Հանդիպմանը մասնակցում են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։ Այդ մասին «Twitter»-ի իր միկրոբլոգում գրել է ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը։
Video conference btw Foreign Ministers of #Armenia & #Azerbaijan, @ZMnatsakanyan & Elmar Mammadyarov commenced, with mediation and participation of @OSCE Minsk Group Co-Chairs and #OSCE CiO PR. pic.twitter.com/UlTYSyiVUa
— Anna A. Naghdalyan #StayHome (@naghdalyan) April 21, 2020
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ մեկնարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի տեսակոնֆերանսը»,- գրել է Նաղդալյանը։
Ավելի վաղ կայացած մամլո ասուլիսի ժամանակ Զոհրաբ Մնացականյանը ներկայացրել էր կայանալիք տեսակոնֆերանսի գերակա խնդիրը. «Երեկ տեղի է ունեցել տեսակոնֆերանս համանախագահների հետ, այսօր հավանական է՝ կկայանա նաև բոլոր կողմերի ներգրավմամբ, նկատի ունեմ՝ այս պահի դրությամբ բոլոր՝ Հայաստանի, Ադրբեջանի արտգործնախարարների և համախագահների ներգրավմամբ: Այսօրվա մեր գերակա խնդիրը վերաբերում է մեկ բանի. երբ մեր երկրները, մեր տարածաշրջանը, ամբողջ աշխարհը կենտրոնացած են կորոնավիրուսի դեմ պայքարի վրա, այս պայմաններում հրադադարի պահպանումը, որևէ ռիսկերի բացառումն առավել քան գերակա խնդիր են: Եվ մենք, բնականաբար, աշխատել և աշխատելու ենք այս ուղղությամբ»։
Մեկնաբանել