HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սպանություն` Գեղարքունիքի մարզում. ձերբակալվել է նույն մարզի բնակիչը

2020թ. ապրիլի 21-ին քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը` ժամը 13:00-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Վահան գյուղի բնակիչը կացնով հարվածել է համաքաղաքացու գլխի շրջանին, ինչից վերջինս մահացել է։

Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ նույն օրը կոմիտեի Գեղարքունիքի մարզային վարչության Սևանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասի հատկանիշներով:

Վահան գյուղի բնակիչը ձերբակալվել է` նշված հանցագործությունը առերևույթ կատարելու կասկածանքով:

Նշանակվել են համապատասխան փորձաքննություններ, կատարվում են քննչական և դատավարական այլ գործողություններ` դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter