HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՅԴ-ն իր մտահոգությունն է հայտնում Սերգեյ Լավրովի արտահայտած մոտեցումների կապակցությամբ

Հայ Յեղափոխական Դաշնակցության (ՀՅԴ) Բյուրոն հայտարարություն է տարածել՝ Ռուսաստանի արտաքին գոչծերի նախարար Սերգեյ Լավրովի՝ նախօրեին արած հայտարարությունների մասին։

ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը՝ ստորև․

«Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոն իր մտահոգությունն է հայտնում՝ Արցախի հիմնահարցի խաղաղ կարգավորման բանակցությունների այս փուլի մասին Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարի այսօր արտահայտած մոտեցումների կապակցությամբ։ Հ.Յ.Դ. Բյուրոն նաև իր մտահոգությունն է հայտնում, որ ՌԴ արտգործնախարարի այդ հայտարարությունը կատարվել է Հայաստանի եւ Ադրբեջանի Հանրապետությունների արտգործնախարարների հեռավար հանդիպումից ընդամենը ժամեր առաջ։

Ցանկացած կարգավորման բանձեւի մեջ առաջնայինը պետք է լինի Արցախի Հանրապետության անկախության ճանաչումը։ Իսկ կողմերի միջեւ ցանկացած համաձայնություն պետք է լինի համարժեք եւ միաժամանակյա։

Ուղղակի անհրաժեշտություն է հստակ հայեցակարգի վրա հիմնված աշխատանքների իրականացումը, այդ թվում Արցախի Հանրապետության հետ ՀՀ-ի ռազմաքաղաքական համագործակցության պայմանագրի ստորագրումը, եւ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման ուղղությամբ ակտիվ քայլերի ձեռնարկումը։

Ակնկալում ու պահանջում ենք ՀՀ իշխանություններից բանակցային գործընթացում առաջնորդվել Արցախի ժողովրդի 1991 թ. անկախության եւ հետագա սահմանադրական հանրաքվեներով արդեն իսկ կայացած կամարտահայտությամբ։

ՀՀ իշխանությունները պարտավոր են պաշտոնապես հայտարարել, որ սեղանին չկա հակամարտության փուլային կարգավորում ենթադրող փաստաթուղթ և որ Հայաստանը դա ստորագրելու արտաքին ճնշումների ենթակա չէ։

Միաժամանակ, հարկ ենք համարում արձանագրել, որ արտաքին ճնշումներին դիմակայելու միակ միջոցը համազգային համերաշխությունն է, որն ստեղծելու գլխավոր պատասխանատուն ՀՀ իշխանություններն են. Արցախի հիմնահարցում, բոլո՛րս, ազգովի պատասխանատվություն եւ անելիք ունենք»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter