HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

CNF-ը աջակցություն է տրամադրել ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնին

Կովկասի բնության հիմնադրամը, Շրջակա միջավայրի նախարարության համագործակցությամբ, իր աջակցությունն է ցուցաբերել ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնին՝ Սևանա լճում և այլ ջրավազաններում  ձկնային պաշարների հետազոտման նպատակով ժամանակակից ձայնախորաչափի գործարկման համար անհրաժեշտ ծրագրային փաթեթի ձեռք բերման գործում: Այս մասին տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը: 

Աջակցության վերաբերյալ համապատասխան պայմանագիրը կնքվել է CNFգործադիր տնօրեն Ջորջ Ջակոմինիի և ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանի միջև:

CNF-ի կողմից տրամադրվող աջակցությունը կազմել է 12 հազար 400 ԱՄն դոլար: Տրված գումարով ձեռք կբերվի ձկնային պաշարների հետազոտման նպատակով կենտրոնի կողմից գնված ձայնախորաչափի գործունեությունն ապահովող ծրագրային փաթեթը:

CNFկարևորում  է Հայաստանի ջրային ավազանների, մասնավորապես, Սևանա լճի ձկնային պաշարների գիտական հենքով հետազոտությունը և այդ կարևորագույն գործում նորագույն տեխնոլոգիական սարքերի կիրառության անհրաժեշտությունը:  

Կովկասի բնության հիմնադրամը շարունակելու է Շրջակա միջավայրի նախարարության համագործակցությամբ ցուցաբերել անհրաժեշտ աջակցությունը Հայաստանի եզակի կենսաբազմազանության արդյունավետ պահպանության գործում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter