
«Այս վճիռը անօրինական ու հիմար դատական ակտ է»,- ասում է Արթուր Գրիգորյանի փաստաբանը
«Այս վճիռը անօրինական ու հիմար դատական ակտ է, որը կազմվել է անինքնասեր մարդկանց կողմից: Մենք անպայման բողոքարկելու ենք ու մեր պայքարը շարունակելու ենք»,- «Հետքի» հետ զրույցում ասաց Արթուր Գրիգորյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը:
Հիշեցնենք, որ այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր փաստաբան Արթուր Գրիգորյանի հայցն ընդդեմ «Հրապարակ» օրաթերթի:
Փաստաբան Արթուր Գրիգորյանը վիրավորվել էր թերթի էլեկտրոնային կայքում՝ hraparak.am-ում 2011թ.-ի օգոստոսի 10-ին տեղադրված հոդվածի ներքո ընթերցողների թողած մեկնաբանություններից: Փաստաբանը օրաթերթից 18 միլիոն դրամ էր պահանջում թերթի ընթերցողների՝ իր պատիվն ու արժանապատվությունը վիրավորող մեկնաբանությունները հրապարակելու համար։
Լուս.` Փաստաբանների պալատի կայքից
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել