HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմավիրի մարզում ձկնագողության երկու դեպք է գրանցվել

Ապրիլի 22-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները (ԲԸՏՄ) ստուգայցեր են կատարել Արագածոտնի մարզի Ապարանի ջրամբարի, Արարատի մարզի Զովաշենի ջրամբարի և Արմավիրի մարզի ջրային տարածքներում։

Ինչպես հաղորդում է տեսչական մարմինը, Արմավիրի մարզում արձանագրված ձկնագողության երկու դեպքով առգրավվել են 850 մետր ձկնորսական դնովի ցանցեր՝ Երասխահուն գյուղի հարակից լճերից՝ 600 մետր, Ջրառատ գյուղի հարակից լճերից՝ 250 մետր։ Հայտնաբերվել և առգրավվել է նաև մեկ ինքնաշեն փչովի ռետինե նավակ։

«Իրավախախտները կենթարկվեն համապատասխան պատասխանատվության»,- ընդգծում է տեսչական մարմինը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter