HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Խորհրդարանն ընդունեց ՓՄՁ-ների ժամկետանց հարկերի տույժ-տուգանքները նվազեցնելու նախագիծը

Խորհրդարանն արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի հեղինակած Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու օրենսդրական առաջարկը: Նախագիծն ընդունվեց միաձայն` 107 ձայնով:

Այս փոփոխություններով նախատեսվում է փոքր և միջին ձեռնարկատերերի (ՓՄՁ) հարկերի ուշացումների տույժ-տուգանքների չափը նվազեցնել: Ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը կամ հարկային գործակալը գործող կարգավորմամբ վճարում է 0.075 տոկոսի չափով տույժ: Փոփոխությունների համաձայն` հարկ վճարողի ժամկետանց տույժի յուրաքանչյուր օրվա գործակիցը դառնում է 0.04 տոկոս: Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է այսօր` մի քանի ժամ առաջ:

Առաջինից երկրորդ ընթերցում Կառավարությունն առաջարկներով է հանդես եկել: Նախագծով առաջարկվող ապրիլի 20-ը փոխվել է 21-ով` ծրագրային հաշվարկման մեխանիզմով պայմանավորված: Սա նշանակում է, որ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ազդելու է ապրիլի 21-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա:

Փոփոխություն է արվելու նաև Կուտակային կենսաթոշակների մասին օրենքում, որովհետև սոցիալական վճարն ու եկամտահարկը ներկայացվում են միասնական հաշվարկով, հետևաբար եթե եկամտահարկի տույժը իջեցվում է, նույն կերպ պետք է իջեցվի նաև սոցիալական վճարի նկատմամբ հաշվարկվող տույժը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter