HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գույնի եւ մեղեդու ներդաշնակությունը

Այսօր «Նարեկացի» արվեստի միությունում կայացավ գեղանկարչուհի Նարինե Ղուկասյանի  աշխատանքների` «Գույնի եւ մեղեդու ներդաշնակությունը» խորագիրը կրող անհատական ցուցահանդեսը:

Ցուցահանդեսի բացման ժամանակ «Նարեկացի» արվեստի միության նախագահ Նարեգ Հարթունյանը խորհրդանշական նվերները` «Մաշտոց. սրբազան մարգարիտներ» սկավառակը եւ ՆԱՄ-ի խորհրդանշական նուռը նվիրեց Նարինեին ու նրա ամուսնուն` Ալեքսանդր Ժույկովին: Վերջինս ցուցահանդեսի կապակցությամբ մենահամերգով ներկայացավ:

Նարինեի նախընտրած նյութը ջրաներկն է. «Այն ավելի լավ է ներկայացնում իմ հոգեվիճակը, իմ տրամադրությունը»,-բացատրում է նա: Աշխատանքները կանացի են, նուրբ, ունեն տաք  տրամադրություն:  Աշխատանքներում բացակայում է ձմեռը. գարունն ու ամառն են հիմնականում նրա գործերում:

Նկարչուհին առաջին անգամ է ներկայանում անհատական ցուցահանդեսով: Նախկինում նա պարզապես  դրա հնարավորությունը չի ունեցել:

Ցուցահանդեսի կայացմանը  նպաստել է նաեւ  Նիդեռլանդների Արտաքին գործերի նախարարությունը Մաթրա ծրագրի կողմից ֆինանսավորվող «Հյուման Դիգնիթի ընդ Փիս» հիմնադրամի կողմից իրականացվող  «Հայաստանի հաշմանդամություն ունեցող մարդիկ` որպես խոստումնալից աշխատուժ» ծրագիրը:

Ցուցահանդեսը կշարունակվի մինչեւ մարտի 15-ը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter