HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Կառավարությունը կավելացնի ասպիրանտներին և դոկտորանտներին տրվող կրթաթոշակի չափը

Ասպիրանտներին և դոկտորանտներին տրվող կրթաթոշակի չափը կավելանա 35,000 դրամով։ Որոշումն ընդունվեց Կառավարության ապրիլի 23-ի նիստում։

Առաջարկվող փոփոխությունների արդյունքում հայագիտական ուղղվածությամբ մասնագիտությունների համար կրթաթոշակը կկազմի 65000 դրամ, բնագիտական և այլ մասնագիտությունների` 60000 դրամ, տնտեսագիտական և իրավաբանական մասնագիտությունների` 55000 դրամ, ինչպես նաև դոկտորանտներին` 65000 դրամ:

Որոշումն ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 1-ից։

Ըստ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի՝ որոշման նախագծի ընդունմամբ կրթաթոշակի բարձրացումը կնպաստի հետբուհական կրթական ծրագրում ընդգրկվածությանը, երիտասարդ մասնագետների հետազոտական, գիտական գործունեության ապահովմանը, ինչպես նաև՝ սոցիալական կարիքներից բխող կյանքի որակի բարելավմանը:

«Նախորդ տարի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ համապատասխան ֆինանսական միջոցներ են նախատեսվել նաև 2020-2022 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրում առկա ուսուցմամբ ասպիրանտների և դոկտորանտների կրթաթոշակները բարձրացնելու համար»,- նշեց նախարարը։

Ներկայիս կրթաթոշակի չափերը կազմում են հայագիտական ուղղվածությամբ մասնագիտություններով` 30,000 դրամ, բնագիտական և այլ մասնագիտություններով` 25,000 դրամ, տնտեսագիտական և իրավաբանական մասնագիտություններով` 20,000 դրամ, ինչպես նաև դոկտորանտներինը` 30,000 դրամ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter