HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Եղանակային կանխատեսումները՝ անձրեւ, ամպրոպ

Ապրիլի 23-ի ցերեկը, 24-26-ը, 28-ի ցերեկը Հայաստանի շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում հնարավոր է ամպրոպ, կարկուտ: 23-ի ցերեկը, 24-25-ը լեռնային շրջաններում տեղումները կլինեն ձյան տեսքով: Ապրիլի 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վրկ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։

Օդի ջերմաստիճանն ապրիլի 23-ին կնվազի 8-10 աստիճանով:

Երևանում ապրիլի 23-ի ցերեկը, 24-26-ը, 28-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-17 մ/վրկ։ Ապրիլի 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:


 Երևան քաղաքի ապրիլի 24-ի բազմամյա կլիմայական տվյալներ

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝                    32.00C (1989 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝                       -1.80C   (1993 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝                    13.90C

Գետերի, լճերի եւ ջրամբարների վիճակը

Հանրապետության գետերի մեծ մասում դիտվել է ջրի ելքերի որոշ մեծացում:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter