HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Մայիսի 1-ից կբաձրանան խնամքի տների, տուն-ինտերնատների և մանկատների աշխատակիցների աշխատավարձերը

«Այսօր դեռևս 623 երեխա խնամվում է շուրջօրյա հաստատություններում, որոնցից 457-ը՝ հատուկ տիպի մասնագիտացված հաստատություներում։ Ուստի, ծառայությունների որակը բարձրացնելու նպատակով պետք է աշխատակիցների աշխատավարձի հարցը հոգանք»,- այս մասին Կառավարության ապրիլի 23-ի նիստում հայտնեց Զարուհի Բաթոյանը։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը հիշեցրեց, որ 2020 թվականից հայտնել էին խնամքի տների, մասնավորապես՝ տուն-ինտերնատների և մանկատների աշխատակիցների աշխատավարձը բարձարցնելու մասին։

«Հունվարի 1-ից արդեն բարձրացվել է տարեցների խնամքի հաստատություններում աշխատող շուրջ 700 աշխատակցի աշխատավարձ, իսկ այս որոշմամբ մայիսի 1-ից առաջարկում ենք բարձրացնել թվով 5 մանկատներում աշխատող աշխատակիցների աշխատավարձը»,-նշեց նախարարը։

Հունվարի 1-ից լուծարվել է «Վանաձորի մանկատուն»-ը և առաջացել է անհրաժեշտություն միջոցառման շրջանակներում վերաբաշխում կատարելու։ Նախատեսվում է «Վանաձորի մանկատուն» ՊՈԱԿ-ի համար նախատեսված 141 մլն դրամից 36,6 մլն դրամը վերաբաշխել մնացած ՊՈԱԿ-ներին՝աշխատավարձի բարձրացման նպատակով։

Հարկ է նշել, որ խնամքի հաստատություններում հիմնականում սպասարկման ոլորտում աշխատակիցների աշխատավարձը նվազագույնի չափով է, և բարձրացումը վերաբերելու է շուրջ 230 մարդու, որոնց միջին աշխատավարձը կբարձրանա 30 %-ով։

Նախարարի հավաստմամբ՝ դայակի աշխատավարձը, որը 2020 թվականին դարձել էր 68,000 դրամ, մայիսի 1-ից կդառնա 96,000 դրամ։ Տնօրենի աշխատավարձը նույնպես կբարձրանա՝ 143,000 դրամից դառնալով 231,000 դրամ։

Լուսանկարում՝ նախարար Զարուհի Բաթոյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter