HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ստեփան Ծատուրյանը՝ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2020 թվականի ապրիլի 22 թիվ 481- Ա որոշման համաձայն՝ ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով, Ստեփան Ծատուրյանը նշանակվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ:


Ստեփան Ծատուրյանի կենսագրական տվյալներ

Աշխատանքային փորձ                

2020թ․ հունվարից-ապրիլ

 «Դիպ Անալիտիկա» ՍՊԸ,  տնօրեն

2017-2019թթ.

«ՆորդԲայթս» ՍՊԸ,  հիմնադիր, տնօրեն

2017- 2019թթ.

«ԱպոլլոԲայթս» ՍՊԸ, տնօրեն

2012-2017թթ.

 «Նեյշնլ Ինսթրումենթս»,  Խելացի ցանցերի և մշտադիտարկման համակարգերի գծով բիզնեսի զարգացման տարածաշրջանային ղեկավար (Ռուսաստանը և ԱՊՀ, Արաբական երկրները և Աֆրիկա)

2008-2012թթ.

«Նեյշնլ Ինսթրումենթս», Համակարգերի ավագ ճարտարագետ, Ներդրվող համակարգերի թիմի ղեկավար

2008-2008թթ.

 «Սաութ Թեք Քոնսալթինգ», տեխնիկական լուծումների ճարտարագետ

2006-2008թթ.

 ԱՄՆՄԶԳ Հայաստանի, Առողջության առաջնային պահպանման բարեփոխումների ծրագիր, Ավագ ծրագրավորող և տվյալների հավաքագրման համակարգող

2005-2006թթ.

 «ՍԱԴԱ Սիսթեմս Հայաստան», ծրագրային ճարտարագետ

2004-2005թթ.

 «Փրոջեքթ Հարմոնի» Հայաստան, ցանցային ադմինիստրատոր

2002-2004թթ.

 ՀՊՃՀ համակարգչային կենտրոն, կրտսեր ցանցային մասնագետ

Կրթություն

2015-2018թթ.

 ՀԱՊՀ, Ռադիոտեխնիկայի և կապի համակարգերի ֆակուլտետ, տեխնիկական գիտությունների թեկնածուի աստիճան՝ «Հեռահաղորդակցական ցանցեր, սարքավորումներ և համակարգեր» մասնագիտությամբ

2001-2007թթ.

 ՀՊՃՀ,  Կիբեռնետիկայի ֆակուլտետ՝ «Միկրոէլեկտրոնիկա և կիսահորդչային սարքեր» և «Էլեկտրոնիկա և միկրոէլեկտրոնիկա» մասնագիտություններով:

Ամուսնացած է, ունի երեք զավակ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter