HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախում թեստավորված 17 քաղաքացու հետազոտության արդյունքները բացասական են

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը հայտնում են, որ նոր կորոնավիրուսի կասկածանքով թեստավորված 17 քաղաքացու փորձանմուշների հետազոտության արդյունքը բացասական է, ինչը նշանակում է, որ նրանց մոտ վարակը չի հաստատվել:

Նախարարությունը նաև տեղեկացնում են, որ կրկնակի թեստավորվել է նաև նոր կորոնավիրուսով ավելի վաղ վարակված Քարվաճառի բնակիչը: Վերջինիս մոտ կորոնավիրուսի վարակն այլևս չի հաստատվել, և նա դուրս կգրվի բուժհաստատությունից:

Հիշեցնենք, որ առ այսօր Արցախում գրանցվել է նոր կորոնավիրուսի վարակի 7 դեպք, որից երեքն արդեն ապաքինվել են:

Կեղծ և չստուգված լուրերից խուսափելու համար կրկին կոչ ենք անում հետևել պաշտոնական լրահոսին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter