Ջրամատակարարման ժամանակավոր գրաֆիկ Վանաձորի որոշ թաղամասերում
Եղանակի պատճառով առաջացած ջրամատակարարման խնդիրները վերացնելու նպատակով՝ ապրիլի 19-ից «Վեոլիա Ջուր» ընկերությունը Վանաձորում աշխատում է արտակարգ ռեժիմով։
Այս մասին տեղեկացնում է «Վեոլիա Ջուր» ընկերության պաշտոնական կայքը։
Վանաձորի խմելու ջրի մի մասը ստացվում է Ծովասարի և Մայմեխի աղբյուրներից, որոնք տարվա այս եղանակին, ինչպես նաև աշնանը ակտիվ ձնհալի և/կամ անձրևների հետևանքով պղտորվում են։ Կարևորելով սպառողների առողջության ապահովումը և հիմք ընդունելով օդերևութաբանական կանխատեսումները՝ «Վեոլիա ջուր»–ը ապրիլի և մայիսի համար նախատեսել է կանգախարգելիչ միջոցառումներ։ Այդ իսկ պատճառով վերջին օրերին Վանաձորի մի շարք տարածքների ջրամատակարարումը ամբողջովին կամ մասնակի դադարեցվում է։
Հայցելով սպառողների ներողամտությունը եղանակային պայմանների պատճառով առաջացած անհարմարության համար՝ «Վեոլիա ջուր»–ը հավաստիացնում է, որ արվում է հնարավորը քաղաքում ջրամատակարարման կայուն աշխատանքը վերականգնելու, իսկ մինչ այդ անհրաժեշտ նվազագույն ջրամատակարարում ապահովելու համար։
Միաժամանակ ընկերությունը տեղեկացնում է, որ վերոնշյալ հանգամանքով պայմանավորված ս.թ. ապրիլի 20-ից մինչև մայիսի 20-ը՝ Վանաձորի որոշ թաղամասերում ջրամատակարարումը կիրականացվի գրաֆիկի շեղումներով։
Ջրամատակարարման գրաֆիկը ստորև.
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել