
Արցախում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ևս մեկ դեպք
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը հայտնում է, որ նոր կորոնավիրուսի կասկածանքով թեստավորված ևս մեկ քաղաքացու փորձանմուշի հետազոտության արդյունքը դրական է, ինչը նշանակում է, որ նրա մոտ վարակը հաստատվել է:
Առողջապահության նախարարությունը միաժամանակ տեղեկացնում է, որ վերոնշյալ քաղաքացին Քարվաճառի առաջին վարակակրի շփման շրջանակից էր, ով ապրիլի 11-ից ինքնամեկուսացվել էր, իսկ ապրիլի 17-ից մեկուսացվել էր Հանրապետական բժշկական կենտրոնում:
Հիշեցնենք, որ առայսօր Արցախում գրանցվել է նոր կորոնավիրուսի վարակի 8 դեպք, որից երեքն արդեն ապաքինվել են:
Կեղծ և չստուգված լուրերից խուսափելու համար կրկին կոչ ենք անում հետևել պաշտոնական լրահոսին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել