HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Առաջարկվում է քրեականացնել ցեղասպանության ուղղակի և հրապարակային հրահրումը

Խորհրդարանի խոսնակ Արարատ Միրզոյանը և քաղաքական մեծամասնության մի խումբ պատգամավորներ առաջարկում են Քրեական օրենսգիրքը լրացնել նոր հոդվածով` ցեղասպանության ուղղակի և հրապարակային հրահրումը վերտառությամբ:

Ըստ նախագծի` ցեղասպանության ուղղակի և հրապարակային հրահրումը պատժվում է ազատազրկմամբ` ութից տասը տարի ժամկետով:

 Նույն արարքը, որը կատարվել է`

1) զանգվածային լրատվության միջոցներով կամ համակարգչային համակարգի միջոցով,

2) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ`

պատժվում է ազատազրկմամբ` տասից տասնչորս տարի ժամկետով:

Իսկ արարքը, որը կատարվել է`

1) կազմակերպված խմբի կողմից,

2) պաշտոնեական դիրքն օգտագործելով`

պատժվում է ազատազրկմամբ տասնչորսից քսան տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկմամբ:

Հիմնավորման մեջ նշվում է, որ ըստ Հայաստանի կողմից վավերացված և 1993 թվականի հունիսի 23-ից ուժի մեջ մտած Միավորված ազգերի կազմակերպության «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիայի»` պատժելի արարքների թվին է դասվում ոչ միայն ցեղասպանությունը, այլև ցեղասպանության ուղղակի և հրապարակային հրահրումը: Նշվում է, որ Հայաստանը որպես ցեղասպանություն վերապրած երկիր առաջիններից մեկը պետք է քրեականացներ ցեղասպանության հրապարակային և ուղղակի հրահրումը` կատարելով կոնվենցիայի պահանջը: Նախագծի հեղինակների ներկայացմամբ` փոփոխության առաջարկը միտված է առկա օրենսդրական բացի վերացմանը, ինչպես նաև կարող է ցեղասպանությունների կանխարգելման քայլ լինել:

Ըստ նախագծի` տարբեր երկրներ քրեականացրել են ցեղասպանության ուղղակի և հրապարակային հրահրման հանցակազմը: Քրեորեն պատժելի արարքների թվին են դասվել ոչ միայն ցեղասպանությունը, այլև դրա հրապարակային կոչերը, ցեղասպանություն իրականացնելու վերաբերյալ կոչ պարունակող նյութեր տարածելը: Նման կարգավորումներ կան Ֆրանսիայի, Իտալիայի, Ուկրաինայի, Ալբանիայի, Ավստրալիայի, Լատվիայի, Մալթայի, Խորվաթիայի և այլ երկրների քրեական օրենսդրություններում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter