HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վերաբացվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մանկական կրծքային վիրաբուժության բաժանմունքը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մանկական կրծքային վիրաբուժության բաժանմունքի վերաբացմանը։ Բաժանմունքն այսուհետ կկրի Հայաստանում մանկական վիրաբուժության դպրոցի հիմնադիրներից մեկի`բժկական կենտրոնի վիրաբուժական կլինիկայի ղեկավար, պրոֆեսոր Ալբերտ Վանյանի անունը, ում և վերապահվեց քաղաքապետի հետ միասին բաժանմունքի պաշտոնական բացման պատիվը: Հիմնադրման օրից` 1982 թվականից մինչ օրս, բաժանմունքը, որն, ի դեպ, իր տեսակով միակն է հանրապետությունում, երբևէ չի նորոգվել: Այստեղ տարեկան բուժվում է ավելի քան 400 հիվանդ,  կատարվում է շուրջ 300 վիրահատություն:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկաների հետ շրջել և ծանոթացել է բաժանմունքի տարբեր սրահների ու հիվանդասենյակների  տեխնիկապես վերազինված և անհրաժեշտ պարագաներով կահավորված պայմաններին։ Շնորհավորելով անձնակազմին նորոգված բաժանմունքում  աշխատանքը վերսկսելու կապակցությամբ`քաղաքապետն ընգծել է բժշկական կենտրոնի կարևոր դերակատարումը նաև հանրապետության մասշտաբով:

«Իհարկե, շատ կցանկանայինք, որ մեր երեխաները առողջական խնդիրներ երբևէ չունենան, բայցև բուժման անհրաժեշտության դեպքում կարևոր է, որպեսզի այն իրականացվի բարձրակարգ մասնագետների կողմից և, որ ոչ պակաս կարևոր է, ամբողջովին նորոգված և հարմարավետ պայմաններում»,- նշել է Տարոն Մարգարյանը:

Վերանորոգման և անհրաժեշտ գույքի ձեռքբերման համար բժշկական կենտրոնը սեփական միջոցներից հատկացրել է  ավելի քան 116 մլն դրամ:

Երեխաների համար հաճելի մթնոլորտի ստեղծման նպատակով բաժանմունքի ձևավորման աշխատանքներին ներգրավել են նաև Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի սաները: Այս մասին հայտնում է քաղաքապետարանը: 

Քաղաքապետը շրջել է նաև բժշկական կենտրոնի տարբեր բաժանմունքներով և, բուժվող մանուկներին մաղթելով շուտափույթ ապաքինում, նվերներ է հանձնել: Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter