HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Եվրախորհրդարանում տարածվել է Սամցխե-Ջավախքի հայկական ՀԿ-ների խորհրդի հուշագիրը

Մարտի 6-ից Սամցխե-Ջավախքի հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի համակարգող, «Ա-Ինֆո» լրատվական գործակալության տնօրեն Արտակ Գաբրիելյանը Բրյուսելում է, որտեղ հանդիպումներ է ունենում Եվրախորհրդարանի անդամների և Եվրամիության այլ կառույցների ներկայացուցիչների հետ։

Մարտի 6-ին և 7-ին Արտակ Գաբրիելյանը առանձին հանդիպումներ է ունեցել Եվրախորհրդարանի փոխնախագահ Եորղոս Փափասթամքոսի (Եվրախորհրդարանի Հարավային Կովկասի պատվիրակության անդամ), Թրայան Ունկուրեանուի (Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնախմբի անդամ և Սև ծովյան հարցերի զեկուցաբեր, Եվրանեստի փոխնախագահ), Անդրեյ Քովաչևի (Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնախմբի փոխնախագահ), Եվրախորհրդարանի անդամներ Չարլզ Թանոկի (արտաքին հարաբերությունների և մարդու իրավունքների հանձնախմբերի անդամ) և Յիրի Մաշթալքաի (Եվրախորհրդարանի բյուրոյի, Եվրանեստի անդամ) հետ։

Բոլոր հանդիպումների ժամանակ Արտակ Գաբրիելյանը խոսակիցներին
հանձնել է Սամցխե-Ջավախքի հայկական ՀԿ-ների խորհրդի հուշագիրը, որում ներկայացված են երկրամասի հայության դիմագրաված խնդիրներն ու դրանք լուծելու ճանապարհները, Ջավախքի հայության պահանջները.

ա) վերջ տալ երկրամասի ժողովրդագրական պատկերը փոխելու ճիգերին,

բ) տեղական և պետական կառավարման կառույցներում բարելավել հայերի
ներկայացվածությունը,

գ) սոցիալական և տնտեսական զարգացման ծրագրեր երկրամասում՝ նրա մակարդակը այդ բնագավառներում հավասարեցնելու համար երկրի մնացյալ շրջանների վիճակին,

դ) ազգաբնակչության հայ մեծամասնություն ունեցող վարչական շրջանների կառավարման մարմիններում հայոց լեզվի օգտագործման իրավունք,

ե) Վրաստանի կազմում ինքնավար տարածքային միավորի կարգավիճակ Սամցխե-Ջավախքին և հարակից Ծալկա շրջանին։

Արտակ Գաբրիելյանը խոսակիցների համար մանրամասնել է այս հարցերը՝ շեշտելով, թե խորհուրդը ցանկանում է, որ Եվրամիությունը և ընդհանրապես Եվրապան աջակցեն բարեկամ Վրաստանին՝ ճիշտ ձևով լուծելու Ջավախքի խնդիրները։

Հանդիպումների ժամանակ Արտակ Գաբրիելյանին ընկերակցել են Հայ դատի
Բրյուսելի գրասենյակի պատասխանատու Գասպար Կարապետյանն ու գրասենյակի աշխատակազմից Պետո Դեմիրճյանը։ Այս այցելությանն աջակցում է Հայ դատի Եվրապայի հանձնախմբի Բրյուսելի գրասենյակը։ Արտակ Գաբրիելյանը Բրյուսելում հանդիպումներ կունենա մինչև մարտի 9։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter