
Սեդրակ Առուստամյանի ձերբակալման որոշման դեմ բողոք է ներկայացվել
«Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊ ընկերության գլխավոր տնօրենի` Սեդրակ Առուստամյանի ձերբակալման դեմ բողոք է ներկայացվել։ Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց Առուստամյանի պաշտպան Հովիկ Սուքիասյանը։ Վերջինս հայտնեց, որ այս պահին դեռևս գործով դատական նիստ չի նշանակվել։
Նշենք, որ Առուստամյանի ձերբակաման լուրը մամուլում շրջանառվում է երեկվանից և կապվում ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ ԱԱԾ-ում քննվող քրեական գործի հետ։
Պաշտպանը, սակայն, չցանկացավ այս պահին որևէ կերպ մանրամասնել, թե կոնկրետ ի՞նչ արարք կատարելու կասկածանքով է Առուստամյանը ձերբակալվել։
«Կարող եմ միայն ասել, որ միանգամայն անհեթեթ կասկածանքով են ձերբակալվել»,- ասաց Հովիկ Սուքիասյանը։ Վերջինս հայտնեց նաև, որ Առուստամյանը կասկածանքի շուրջ ցուցմունք է տվել և այն չի ընդունել։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել