HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վայք- Ջերմուկ ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ճանապարհային դեպարտամենտը տեղեկացնում է, որ  «Վայքի ՃՇՇ» ՓԲ ընկերության աշխատակիցները Մ-2 միջպետական նշանակության ավտոճանապարհից դեպի Ջերմուկ կմ 0+800 հատվածում իրականացրել են քարաթափման մաքրման աշխատանքներ: Ճանապարհը ժամը  15:30 դրությամբ դարձել է երկկողմանի երթևեկելի։

«»Հարգելի’ վարորդներ, տվյալ հատվածում անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը և մաղթում ենք անվտանգ երթևեկություն»,- հայտնում է նախարարությունը:

Հիշեցնենք, որ այսօր` ժամը 14:10-ին,  Մ-2 միջպետական նշանակության ավտոճանապարհից դեպի Ջերմուկ կմ 0+800 հատվածում տեղի էր ունեցել մոտ 30-40 խորանարդ ծավալով քարաթափում, ինչի պատճառով ճանապարհը միակողմանի փակ էր:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter