
Քարվաճառի բնակիչն առողջացել է և դուրս գրվել հիվանդանոցից
Արցախի առողջապահության նախարարության տեղեկատվության համաձայն՝ Քարվաճառի բնակիչ Ալբերտ Մկրտչյանը, ում մոտ ախտորոշվել էր կորոնավիրուսային վարակ, ապաքինվել և այսօր դուրս է գրվել Հանրապետական բժշկական կենտրոնից:
Բժիշկների փոխանցմամբ՝ բուժումն իրականացվել է ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության սահմանած ընթացակարգերի, որը թույլ է տվել շրջանցել հիվանդության բարդությունները:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել