HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայոց ցեղասպանության տարելիցի հիշատակում ԱՄՆ-ի ՀՀ դեսպանությունում

Ապրիլի 24-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության բակում՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ տեղի է ունեցել պսակի խոնարհման արարողություն: Այս մասին հայտնում է ՀՀ դեսպանությունն ԱՄՆ-ում: 

Վաշինգտոնի սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու քահանա Տեր Հովսեփ Կարապետյանի և Վաշինգտոնի Սուրբ Խաչ եկեղեցու քահանա Տեր Սարգիս Աքթավուքյանի կողմից մատուցվեց Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակին նվիրված բարեխոսական աղոթք։
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանն իր խոսքում նշեց, որ, չնայած նոր տիպի կորոնավիրուսի արդյունքում ստեղծված իրավիճակին, հայերն ամբողջ աշխարհում այսօր արտակարգ իրավիճակում և հեռահար կարգով մասնակից են դառնում Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի միջոցառումներին:

Դեսպանն ընդգծեց, որ 105 տարի առաջ Օսմանյան Թուրքիայի կողմից հայերի հանդեպ վարած բնաջնջման քաղաքականությունը ձախողվեց, քանի որ մենք վերապրեցինք, բազմապատկվեցինք և այսօր մենք պայքարում ենք Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման համար, ինչը հրամայական է՝ մարդկության հանդեպ նմանատիպ հետագա վայրագությունները կանխելու համար:
Շնորհակալություն հայտնելով Ամերիկայի Միացյալ Նահանգներին նախորդ տարի Կոնգրեսի երկու պալատների կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող ու դատապարտող բանաձևեր ընդունելու համար, դեսպան Ներսեսյանը նշեց, որ Միացյալ Նահանգները մեկն էր այն երկրներից, ով իր դռները բացեց ցեղասպանությունը վերապրած մեր նախնիների առջև, որոնք հետագայում իրենց աշխատանքով նպաստեցին նաև հյուրընկալող երկրի զարգացմանը: Այսօր, ամերիկահայ համայնքը, որպես խորհրդանշական քայլ, ճգնաժամի այս օրերին, նախաձեռնել է 1.5 մլն կարիքավոր ամերիկացիների տրամադրել օգնություն:

Նշյալ պահին հանգանակված միջոցներով հնարավոր է օգնություն տրամադրել 3.700.000 մարդու: ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը սատարում է այս նախաձեռնությանը և սիրով միացել է դրան՝ ի երախտիք ցեղասպանությունից մազապուրծ հայերին ապաստան տրամադրման և սատարման:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter