Արարատի մարզում արձանագրվել է որսագողության դեպք․ ստուգայցի արդյունքները
Արարատի մարզի ջրային տարածքներում և Երևան քաղաքի Հրազդանի կիրճում իրականացրած հերթական ստուգայցի արդյունքում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն առգրավվել են 14 հատ կախովի ձկնորսական ցանց («էկրաններ»)։ Այս մասին տեղեկացնում է տեսչական մարմինը։
Արարատի մարզի Ռանչպար գյուղի հարակից տարածքում արձանագրվել է որսագողության դեպք՝ առգրավվել է երկփողանի որսորդական հրացան։
Վերոհիշյալ փաստերով կիրականացվեն վարչական վարույթներ, իրավախախտներն օրենքով սահմանված կարգով կենթարկվեն պատասխանատվության։ Ստուգայցերը շարունակվում են։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել