HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Կիևում բացահայտվել է արտասահմանում նորածինների վաճառքի մասշտաբային սխեմա

Կիևում բացահայտվել է արտասահմանում նորածին երեխաների վաճառքի մասշտաբային սխեմա, որի պարագլուխները գործարքի համար ստացել են դրամական փոխհատուցում։ Այդ մասին ապրիլի 25-ին հայտարարել է Ուկրաինայի գլխավոր դատախազության գրասենյակի մամլո ծառայությունը։ 

Գերմանական «Deutsche Welle»-ն հայտնում է, որ հարուցվել է քրեական գործ՝ մարդկանց առևտրի հոդվածով։ Ուկրաինայի քրեական օրենսգրքով նախատեսվում է պատիժ 5-12 տարի ազատազրկում և գույքի բռնագրավում։

Հետաքննական մարմնի տվյալներով՝ նորածին երեխաների վաճառքի կազմակերպմանը ներգրավված են եղել մայրաքաղաք Կիևի մասնավոր բժշկական կլինիկաներից մեկի ղեկավարությունը, որոնք Ուկրաինայում գտել են կանանց, որոնք պատրաստ են եղել կեղծ ամուսնության մեջ մտնել արտասահմանցիների հետ և մասնակցել սուրոգատ մայրության ծրագրերին։ Կասկածյալների անունները և կլինիկայի անվանումը չի հաղորդվել։

Գործարքի մասնակիցները նմանատիպ յուրաքանչյուր գործարքի համար ստացել են մոտ 50 000 ԱՄՆ դոլար դրամական փոխհատուցում։ Դատախազության աշխատակիցները, ոստիկանների հետ միասին, կասկածյալների բնակարաններում, գրասենյակներում և ավտոմեքենաներում իրականացրել են 11 խուզարկություն։ ՆԳՆ պետի տեղակալ Անտոն Գերաշենկոյի խոսքերով՝ նորածիններին վաճառել են Չինաստանին։ Թե քանի երեխա է վաճառվել Չինաստանին, դատախազությունը չի մանրամասնում։ Երեխաների գնման գործընթացի շրջանակներում ստուգվում են Չինաստանի առնվազն 140 քաղաքացի։

Ուկրաինան աշխարհի այն քիչ թվով երկրներից մեկն է, որտեղ թույլատրվում է սուրոգատ մայրությունը։

Լուսանկարը՝ Ջորդան Փինդերի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter