HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քարաթափում Ջերմուկ-Վայք ավտոճանապարհին

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 27-ին` ժամը 05:37-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջերմուկ քաղաք տանող ավտոճանապարհին՝ «Չարքանդ» կոչվող տարածքում, տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ճանապարհը երկկողմանի փակվել է:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ քարաթափումը տեղի է ունեցել Ջերմուկ-Վայք ավտոճանապարհի 11-րդ կմ-ին. տարբեր մեծության քարեր (մոտ 30 խմ) թափվել են ավտոճանապարհի երթևեկելի հատված, ճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելի:

Փրկարարները սահմանազատել են ավտոճանապարհը և հեռացրել են մանր քարերը. ավտոճանապարհը միակողմանի երթևեկելի է:

Ժամը 11:11

«Վայքի ՃՇՇ» ՓԲԸ-ի աշխատակիցները մաքրել են ավտոճանապարհը՝ դարձնելով այն երկկողմանի երթևեկելի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter