HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայփոստ» ՓԲԸ-ն գովազդային որևէ մրցույթ չի անցկացնում

Վերջին օրերին Հայփոստին են դիմել բազմաթիվ քաղաքացիներ և հայտնել, որ ստացել են Հայփոստից հաղորդագրություն՝ գովազդային մրցույթում շահելու վերաբերյալ:

«Հայփոստ» ՓԲԸ-ի հանրային կապերի բաժինը հայտնում է, որ ոչ մի գովազդային մրցույթ չի իրականացնում, տվյալ հաղորդագրությունների հետ որևէ առնչություն չունի: Անհայտ անձանց կողմից փորձ է արվում քաղաքացիներից խարդախությամբ գումար շորթել: Միևնույն ժամանակ, ապօրինի օգտագործվում է «Հայփոստ» ՓԲԸ անվանումը և ապրանքային նշանը: Ընկերությունը հորդորում է բոլորին՝ նման հաղորդագրություն ստանալիս որևէ անձնական տվյալ չտրամադրել։

Հայփոստի բոլոր միջոցառումների մասին հայտարարությունները հաղորդվում են բացառապես «Հայփոստ» ՓԲԸ պաշտոնական էջերով և ԶԼՄ-ներով։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter