
Արցախի ևս մեկ քաղաքացի ապաքինվել և դուրս գրվել է բուժհաստատությունից
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ նոր կորոնավիրուսով վարակված ևս մեկ քաղաքացի ապաքինվել և դուրս գրվել է բուժհաստատությունից:
Խոսքը ապրիլի 7-ին Արցախի Հանրապետություն մուտք գործած ՀՀ այն քաղաքացու մասին է, ում մոտ ապրիլի 8-ին հաստատվել էր կորոնավիրուսային վարակ:
Հետագա բուժման նպատակով նրան տեղափոխել էին ՀՀ:
Տեղեկացնենք, որ առ այսօր Արցախում գրանցել է նոր կորոնավիրուսի վարակման 8 դեպք, որից հինգն արդեն ապաքինվել են:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել