
Կադաստրի կոմիտեի բոլոր գրասենյակները ապրիլի 28-ից կվերսկսեն աշխատանքները
Կադաստրի կոմիտեն տեղեկացնում է, որ կոմիտեի սպասարկման բոլոր գրասենյակները, բացառությամբ «Վարդենիս» սպասարկման գրասենյակի, ապրիլի 28-ից կվերսկսեն աշխատանքները։
Գրասենյակներում ընդունվում են միայն դիմումների հետևյալ տեսակները.
- Գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների պետական գրանցման,
- Իրավունքի դադարման պետական գրանցման,
- Անշարժ գույքի հասցեի գրանցման,
- Անվանափոխման վերաբերյալ գրառման կատարման,
- Գույքի նկատմամբ գրանցված իրավունքների առկայության մասին,
- Ներկայացված փաստաթղթերի հետ վերադարձի,
- Նոր վկայականի տրամադրման,
- Սխալների ուղղման,
- Վարույթի դադարեցման,
- Փաստաթղթերի պատճենների տրամադրման։
Բացի վերոնշյալ տեսակի դիմումներից, մնացած դիմումներն առայժմ կընդունվեն www.e-cadastre.am էլեկտրոնային կայքի միջոցով։
Այն անձանց, ովքեր ունեն փաստաթղթերը էլեկտրոնային եղանակով ստորագրելու հնարավորություն, Կադաստրի կոմիտեն հորդորում է բոլոր դիմումներն անխտիր ներկայացնել www.e-cadastre.am էլեկտրոնային կայքի միջոցով։
Միաժամանակ Կադաստրի կոմիտեն տեղեկացնում է, որ ներկայացված դիմումների հիման վրա կազմված բոլոր ավարտական փաստաթղթերը (բացառությամբ` պատճենների և հետ վերադարձված փաստաթղթերի) հնարավոր է ստանալ միայն www.e-cadastre.am էլեկտրոնային կայքի միջոցով։
Էլեկտրոնային եղանակով դիմումներ ներկայացնելիս առաջացած հարցերի դեպքում քաղաքացիները կարող են զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ 060-474207, 060-474205:
Մեկնաբանել