HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ի աշխատակիցների բաց նամակը լրատվամիջոցներին

Վերջերս Ախթալայում երկու անգամ կազմակերպվել է հավաք` ընդդեմ «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ սեփականատիրոջ: Առաջին հավաքի ժամանակ Ախթալայի հրապարակում հավաքվել էին մի քանի բնակիչներ: Իսկ երկրորդ հանդիպումը կազմակերպվել էր Ախթալայի մշակույթի տանը, որին մասնակցում էին Հայկ և Վազգեն Խաչիկյան եղբայրները և և  հավաքին մասնակցող 15 հոգուց բաղկացած խումբը: Այդ հավաքին հրավիրել էին նաև ԱԺ պատգամավոր Կարեն Սարիբեկյանին:

Հավաքի մասնակիցները հարց են բարձրացրել իրենց կողմից ՀՀ նախագահին ուղղված բաց նամակի 9 կետերի մասին: Այս հարցը քննարկվել էր նախկինում և քննարկվեց նաև հավաք-ժողովի ժամանակ: Կարևոր է նշել, որ Վազգեն Խաչիկյանը իր շուրջն է հավաքել «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ մի շարք նախկին աշխատակիցների, որոնք հեռացվել են աշխատանքից հարբեցողության և գողություն կատարելու համար: Ելնելով ստեղծված իրավիճակից`  «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ–ում ձևավորվել է 400 և ավելի աշխատակիցներից բաղկացած մի խումբ, որոնք մոտ օրերս կկազմակերպեն հավաք` ի պաշտպանություն «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ի նորմալ գործունեության:

Մենք` «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ աշխատակիցներս, հայտնում ենք, որ մեր իրավունքները պաշտպանված են օրենքի սահմաններում և բողոքելու ոչ մի առիթ երբևիցէ չենք ունեցել: Սակայն իրենց անունը պախարակում են մի խումբ մարդիկ` ելնելով իրենց սեփական շահերից: Այս ձևով լարվածություն են ստեղծում «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ -ի աշխատակիցների և Ախթալա համայնքի բնակիչների միջև: Ներկայումս էլ աշխատանքից հեռացված մարդիկ դժգոհություն են հրահրում համայնքում և ստեղծում խառնաշփոթ իրավիճակ:

Արդյունքում համայքնում ստեղծվել է լարված մթնոլորտ, որի հիմնական պատճառը չգիտես ինչու հայտնի չէ …

Մեր կարծիքով, նման ժողով-հավաքները սթրեսի պատճառ են դառնում, մարդիկ ավելի են լարվում, դառնում դյուրագրգիռ, ինչն էլ վատ ազդեցություն է թողնում «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ի աշխատակիցների ողջ աշխատանքային ռիթմի խաթարման և ինչու չէ ` համայքնի բնակիչների մոտ առաջանում է լարված մթնոլորտ:

Իսկ լարված վիճակները պետք չէ սրել …Այսինքն` «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ աշխատակիցները գտնում են, որ շուրջ 600 աշխատակիցների անունից մի քանի մարդկանց խոսելը կամ ելույթներ ունենալը տարբեր հարթակներում անընդունելի է:

«Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ի աշխատակիցները դեմ են կազմակերպվող հավաքներին, և դրա վառ ապացույցն է հրապարակում և մշակույթի տանը կազմակերպված հավաքներին ընդամենը մի քանի մարդկանց մասնակցությունը:

Ախթալա համայքնի և «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ի միջև խոչընդոտ կանգնած մարդիկ պետք է անհապաղ հեռանան արենայից և թույլ տան, որ համայնքում նորից ստեղծվի բարիդրացիական հարաբերություններ, որից  կշահի նաև համայքնը:

Վազգեն Խաչիկյանին խորհուրդ կտայինք խոսել ոչ թե «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ ղեկավարների թույլ տված «խախտումներից», այլ նախկինում իր ղեկավարած կառույցում (Սոցիալական Ապահովության Պետական Հիմնադրամ) տեղի ունեցած օրինազանցումների մասին:

«Ախթալայի ԼՀԿ» ՓԲ ընկերության աշխատակազմ  

Մեկնաբանություններ (2)

Armenuhi
Ես չեմ հավատում, որ սա ԼՀԿ աշխատակիցների բաց նամակն է: Սա կազմակերպված է նույն այն մարդկանց կողմից, որոնք ամիսներ առաջ ստորագրություններ էին հավաքում ի պաշտպանություն Սերոբի: Սա ԼՀԿ-ի ղեկավարության գործն է, որոնք ամսեկան կես միլիոնից մինչև մի քանի միլիոն աշխատավարձ են ստանում:Անհարմար է մարդ պետք է բարոյականություն ունենա:
exspert
Xachkyan@ uzum e pxtor jrum dzuk ursal. ....uzum e zavtel unezavazq@. Isk aveli chisht Xachikyanin verevneriz handznarutyun e trvaz kombinat@ xlen i ogut inch vor yerrord andzi hamar. Dra dimaz Xachikyan@ xusapelu e pashtonavarman @ntazqum kataraz yurazumneriz. Hetagayum parz klini te ov e ays ameni hetevum kangnaz yev ov e uzum tiranal kombinatin.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter