HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Սև ծովի հատակին հայտնաբերվել է «Արմենիա» ջերմանավը

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը և Ռուսական աշխարհագրական միությունը Սև ծովի հատակին հայտնաբերել են «Արմենիա» ջերմանավը, որը խորտակվել էր 1941 թվականի նոյեմբերին՝ գերմանական ռազմաօդային ուժերի ավիահարվածների արդյունքում։ Այդ մասին գրել է «TACC» պարբերականը՝ հղում կատարելով երկրի պաշտպանության նախարարությանը։

«Որոնողական աշխատանքներն իրականացրել է Պաշտպանության նախարարությունը։ Ուսումնասիրությանը և իդենտիֆիկացիային մասնակցել են Ռուսական աշխարհագրական միության ստորջրյա հետազոտությունների կենտրոնի մասնագետները»,- նշել է միության ներկայացուցիչը։

Ռուսական աշխարհագրական միությունը նշել է, որ 2017 թվականին, որոնողական աշխատանքների ժամանակ, որոնք անց էին կացվում ռուսական ռազմական գերատեսչության ուժերի միջոցով, մագնիտոմետրը ծովի հատակին գրանցել է մագնիսական անոմալիա։ «2020 թվականի մարտին, հերթական որոնողական գործողության ժամանակ, շրջանը մանրակրկտորեն հետազոտվել է հիդրոլոկատորների օգնությամբ։ Արդյունքում, ՌԴ ՊՆ մասնագետները հայտնաբերել են խորտակված նավի կմախքը, որն իր չափերով նման էր «Արմենիա» ջերմանավի չափերին։

Նավի իդենտիֆիկացման համար ներգրավվել են Ռուսական աշխարհագրական միության ստորջրյա հետազոտությունների կենտրոնի մասնագետները։ Ստորջրյա սարքավորումն իրականացրել է մի քանի լուսանկարներ, որոնցից մեկի վրա հստակ երևացել է «Արմենիա» ջերմանավի անվանումը։

Նավի խորտակումը համարվում է համաշխարհային պատմության մեջ ծովի վրա տեղի ունեցած ամենամասշտաբային ողբերգություններից մեկը։ Տարբեր հաշվարկներով ջերմանավի վրա եղել է 6-10 հազար փախստականներ և վիրավորներ։

«Արմենիա» ջերմանավը կառուցվել էր 1928 թվականին Լենինգրադում։ Այն նախատեսված էր 928 ուղևորների համար։ 1941 թվականին Օդեսսայում այն փոխակերպվել էր սանիտարական տրանսպորտային միջոցի։ Կառամատույցի մի մասը փոխարկվել էր վիրահատական և վիրակապման բաժիների։ Նախատեսվում էր, որ նավը կարող էր սպասարկել մինչև 400 վիրավորների։

1941 թվականի նոյեմբերի 6-ին Սևաստոպոլում ջերմանավի կառամատույց են բարձրացել քաղաքից տարհանված մի քանի հազար բնակիչներ։ Համաձայն հրապարակված տվյալների՝ ջերմանավը դուրս էր եկել Սևաստոպոլից, մտել Բալակլավա և Յալթա։ Նոյեմբերի 7-ին, չսպասելով մթնելուն, ջերմանավը շարժվել է Տուապսեի ուղղությամբ։ Նրան ուղեկցել են երկու հսկիչ նավակներ։ Մի քանի ժամ անց «Արմենիա» ջերմանավը հարձակման է ենթարկվել Լյուֆտվաֆեի (Նացիստական Գերմանիայի ռազմաօդային ուժեր) ինքնաթիռների կողմից։ Չորս րոպե անց նավը խորտակվել է, բոլոր ուղևորներից փրկվել են միայն մի քանիսը։

Լուսանկարում՝ «Արմենիա» ջերմանավը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter