HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բելգիայի պատգամավորները շնորհավորել են Արայիկ Հարությունյանին

Արցախի հետ Բելգիայի հոլանդախոս պատգամավորների բարեկամության խումբը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանին, ինչպես նաև Արցախի Ազգային ժողովի նորընտիր պատգամավորներին:

Շնորհավորական նամակում բարեկամության խմբի անդամները ողջունում են ժողովրդավարական ճանապարհով իրենց երկիրը կազմակերպելու Արցախի ժողովրդի հանձնառումը, որը նրանք հաջող իրականացնում են՝ ի հեճուկս պարտադրված մեկուսացման և բազում դժվարությունների: Նրանք նշում են, որ ցավոք չկարողացան մասնակցել ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի գրասենյակի կողմից կազմակերպած Արցախի ընտրությունները դիտարկելու անկախ առաքելությունը, որը համավարակի պատճառով չեղյալ հայտարարտվեց:

Նամակում պատգամավորները նաև շեշտում են, որ Արցախի ընտրված ներկայացուցիչների մասնակցությունը հակամարտության կարգավորման բանակցություններին անհրահեշտ է և վճռորոշ: Նրանք նաև նշում են, որ բարեկամության խումբը հիանալի գործնական հարաբերություններ էր հաստատել Արցախի նախկին իշխանությունների հետ և իրենց պատրաստակամությունն են հայտնում համագործակցության բարձր մակարդակը պահպանել Արցախի Հանրապետության նորընտիր իշխանությունների հետ ևս:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter