HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սողանք Շահումյան համայնքում

Ապրիլի 27-ին, ժամը 13:18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Շահումյան համայնքի 6-րդ փողոցի ծայրամասում տեղի է ունեցել սողանք (մոտ 180 խմ)։

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել  մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ ապրիլի 27-ի ժամը 08:00-ի սահմաններում տեղի է ունեցել սողանք: Շահումյան համայնքի 6-րդ փողոցի տներից մեկի ձախակողմյան սարալանջից մոտ 200 խմ հողախառն զանգված պոկվել և մոտ 25 մ սահելով մոտեցել է փողոցի աջակողմյան հենապատին՝ ամբողջովին փակելով փողոցը. տանը վտանգ է սպառնում։ Առկա է ևս մոտ 200 խմ հողախառն զանգվածի տեղաշարժի վտանգ։

Փրկարարների օգնության կարիքը չի եղել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter