Դու արժանի ես լինել երջանիկ. քայլարշավ՝ բարձր տրամադրությամբ և ջերմ մթնոլորտով
«Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ն Կանանց իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ իրականացնում է աննախադեպ քայլարշավ՝ ողողված բարձր տրամադրությամբ և ջերմ մթնոլորտով:
«Դու արժանի ես լինել երջանիկ» խորագիրը կրող քայլարշավը տեղի կունենա սույն թվականի մարտի 8-ին, ժամը՝ 16:00: Այն կսկսվի «Կանանց ռեսուրսային կենտրոն»-ից /Տերյան 62շ., բն.35/ և կավարտվի Կարապի լճի շրջակայքում: Երթի մասնակիցները կկրեն «խաղաղության ժապավեններ», որոնք կխորհրդանշեն երկու սեռերի միջև իրավահավասար հարաբերությունների հնարավորինությունը: Երթի ընթացքում կանանց կբաժանվեն ոգեկոչող թռուցիկներ՝ ծաղիկների տեսքով, որոնք կմատնանշեն կնոջ ոգու ուժն ու վառ անհատականությունը:
Եկե՜ք միասին օգնենք հայ կնոջը հիշել այն, որ նա ունի ուժ ու կարողություն, սեփական կյանքն ինքնուրույն տնօրինելու իրավունք և արժանի է լինել երջանիկ:
Կանանց միամսյակի կապակցությամբ Կանանց ռեսուրսային կենտրոնն իրականացնում է միջոցառումների շարք: Ծրագիրը ներառում է հետևյալ միջոցառումները'
08.03.12 ժամը՝ 16:00 - քայլարշավ՝ «Դու արժանի ես լինել երջանիկ»
10.03.12 ժամը՝ 15:00 – Ֆիլմի ցուցադրություն «Իրական կանայք» /ԿՌԿ/
14.03.12 ժամը՝ 14:00 - Իրազեկման միջոցառում «Փախստական կանայք» /ԿՌԿ/
20.03.12 ժամը՝ 17:00 - Ֆիլմի ցուցադրություն «Եթե պատերը կարողանային խոսել» /ԿՌԿ/
03.04.12 ժամը՝ 18:00 - Հանդիպում- քննարկում «Շնորհակալ ենք կնոջը» /ԿՌԿ/
07.03.12 ժամը՝ 15:00 - «Մայր +» ակցիա
Միջոցառում համացանցում՝ «Երեսուն կանայք՝ երեսուն օրում»
Կանանց միամսյակի կապակցությամբ «Կանանց ռեսուրսային կենտրոն»-ը նախաձեռնում է իրազեկման ամիս նաև սոցիալական ցանցում: Միջոցառումը կրում է «Երեսուն կանայք՝ երեսուն օրում» խորագիրը: Մարտի 8-ից ապրիլի 7-ը «Կանանց ռեսուրսային կենտրոն»-ի աշխատակազմը կտեղադրի տեղեկատվություն Facebook սոցիալական ցանցում այն հայ կանանց մասին, ովքեր իրենց ներդրումն են ունեցել հայ հասարակության զարգացման մեջ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել