HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շրջակա միջավայրի վրա փոքր հէկերի ազդեցությունն ուսումնասիրող հանձնաժողովը շարունակում է իր աշխատանքները` ըստ ամփոփիչ արձանագրության

2020 թվականի փետրվարին ստեղծված Արցախի Հանրապետությունում շրջակա միջավայրի վրա փոքր հէկերի ազդեցությունն ուսումնասիրող հանձնաժողովի արձանագրության մեջ տեղ գտած համապարփակ առաջարկությունները կյանքի կոչելու համար, համաձայն Արցախի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 17-ի N168-Ա որոշման, ստեղծվել էր աշխատանքային խումբ հետևյալ կազմով՝ Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Իգորի Մարտիրոսյան, ԱՀ բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարի տեղակալ՝ Ալեքսանդր Էդուարդի Գասպարյան, Արցախի Հանրապետության ազգային ժողովի պատգամավոր՝ Վիլեն Սաֆարի Սաֆարյան, Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի տեղակալ՝ Համլետ Սլավայի Ապրեսյան, պետական նախարարի աշխատակազմի տարածքային կառավարման վարչության պետի պաշտոնակատար՝ Մհեր Մուրադի Օհանյան, Բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարության աշխատակազմի բնական ռեսուրսների թափոնների և մթնոլորտ արտանետումների կառավարման գործակալության պետ՝ Աշոտ Միքայելի Հարությունյան, Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմի էներգետիկայի պետական տեսչության պետ՝ Կարեն Միքայելի Բաղդասարյան, Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարարության աշխատակազմի քաղաքաշինական պետական տեսչության պետ՝ Դավիթ Արմենի Ավանեսյան, Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի հանրային ծառայությունների կարգավորման վարչության պետ՝ Անդրեյ Վլադիմիրի Մուսայելյան, «Բնապահպանական փորձաքննություն և լաբորատոր Հետազոտություն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն՝ Կարեն Ռաֆիկի Թովմասյան, ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության քաղաքացիական պաշտպանության աղետների հետևանքների վերացման շտաբի օպերատիվ կառավարման բաժնի պետ՝ Կարեն Առնոլդի Ավետիսյան, «ԼՂՀ հիդրոօդերևութաբանական և մոնիթորինգի պետական ծառայություն ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Իգոր Լազարի Հարությունյան: Հանձնաժողովի աշխատանքները, համավարակի հետ կապված, ժամանակավորապես կասեցվել էր: Այս մասին տեղեկացնում է ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Ս.թ. ապրիլի 23-ին Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը խորհրդակցություն է հրավիրել աշխատանքային խմբի անդամների հետ, որի ընթացքում նախանշվել են աշխատանքները կատարելու հիմնական ուղղությունները և կատարման ժամկետները: Հաշվի առնելով հարցի կարևորությունը՝ Գ. Մարտիրոսյանը հանձնարարել է հրապարակել շրջակա միջավայրի վրա փոքր հիդրոէլեկտրակայանների ազդեցությունն ուսումնասիրող հանձնաժողովի ամփոփիչ արձանագրությունը և, այն որակելով որպես ուղեցույց աշխատանքային խմբի համար, ևս մեկ անգամ վերահաստատել Արցախի Հանրապետության կառավարության հաստատակամությունը՝ կյանքի կոչել արձանագրության մեջ ներառված առաջարկությունները, վերացնել թերություններն ու խախտումները, ապահովել բնապահպանական օրենսդրության պահանջների անշեղ կատարումը:

Ստորև ներկայացվում է շրջակա միջավայրի վրա փոքր հիդրոէլեկտրակայանների ազդեցությունն ուսումնասիրող հանձնաժողովի ամփոփիչ արձանագրությունը՝

1. Հաշվի առնելով, որ վերջին 40 տարվա ընթացքում Արցախի Հանրապետության գետերում գետային հոսքը նվազել է մինչև 10%-ով, անհրաժեշտ է 3 ամսվա ընթացքում գործող և կառուցվող փոքր հիդրոէլեկտրակայանների թույլտվություններում վերանայել հիդրոլոգիական տվյալները, ինչպես նաև՝ նոր կառուցվող փոքր հիդրոէլեկտրակայանների դեպքում, ջրօգտագործման թույլտվությունները և շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման փորձաքննությունները.

2. Գետերում էկոլոգիական հոսքը պահպանելու համար 6 ամսվա ընթացքում փոքր հիդրոէլեկտրակայանների ջրընդունիչի պատվարի ձկնանցուղու վրա տեղադրել տեսախցիկ և օնլայն մակարդակաչափ՝ գծանշելով էկոլոգիական հոսքի մակարդակը.

3. Իրականացնել նախապատրաստական աշխատանքներ՝ 2020թ. 3-րդ կամ 4-րդ եռամսյակից Արցախի Հանրապետության ջրաօդերևութաբանական ցանցի վերականգնման գործընթացը սկսելու համար.

4. 2020թ. մայիս-հունիս ամիսներին կազմել կառավարման պլանների բովանդակությունը և ներկայացնել ԱՀ կառավարության հաստատմանը.

5. Իրականացնել նախապատրաստական աշխատանքներ՝ 2020թ. 4-րդ եռամսյակից Արցախի Հանրապետության գետերի ջրավազանային կառավարման պլանների մշակման գործընթացը սկսելու համար: Ինչ վերաբերում է շինարարությունը վերսկսված նոր կառուցվող փոքր հիդրոէլեկտրակայաններին, ապա դրանց շինարարությանը զուգընթաց պետք է ընթանա հնարավորինս սեղմ ժամկետում ջրօգտագործման թույլտվությունները և շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման փորձաքննությունները վերանայելու գործընթացը, իսկ բուն շինարարությունը պետք է ընթանա այն կոնստրուկտիվ հատվածներում, որոնք նշված թույլտվությունները և փորձաքննությունները վերանայելու արդյունքում ակնհայտ է, որ փոփոխության չեն ենթարկվի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter