HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է. կա զոհ

Արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ ապրիլի 28-ին, ժամը 09։45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Սանահին թաղամասից դեպի մոտակա սար տանող ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա, ներսում քաղաքացու դի կա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է , որ Սանահին թաղամասից դեպի մոտակա սար տանող ավտոճանապարհին «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արամ Է., ծնված 1990 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, մոտ 150 մ գլորվել ձորը և բռնկվել. վարորդը տեղում մահացել է։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, ուղևորները դուրս են բերվել տեղի ուժերով և հոսպիտալացվել Ալավերդու ԲԿ։

Հրդեհը մարվել է ժամը 10։35-ին։ Ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter