Առաջիկա հինգ օրվա եղանակի կանխատեսում
ՀՀ ԱԻՆ-ն տեղեկացնում է, որ մարտի 8-ին, 9-ին առավելապես հյուսիսային շրջաններում, 10-ին արևելյան շրջաններում սպասվում են տեղումներ, 11-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հյուսիսարևմտյան 3-8 մ/վրկ, առանձին վայրերում ուժգնացում 18-23 մ/վրկ, լեռնային շրջաններում և լեռնանցքներում սպասվում է բուք, ճանապարհներին' մերկասառույց: Օդի ջերմաստիճանը 10-ին կնվազի 2-4 աստիճանով, 12-ին՝ նույնքան կբարձրանա:
Երևանում մարտի 8-10-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, էական տեղումներ չեն սպասվում, 11-ին, 12-ին առանց տեղումների եղանակ:
Երևան քաղաքի մարտի 8-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
Օդի առավելագույն ջերմաստիճան 20.30C (1962թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան -14.60C (1928թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 3.00C
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել