HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Նախատեսվում է բացառել գյուղատնտեսական հողերի անհիմն փոխադրումն այլ նպատակային նշանակության 

Էկոնոմիկայի նախարարությունը նախատեսում է բացառել գյուղատնտեսական հողերի անհիմն փոխադրումն այլ նպատակային նշանակության հողերի:

Նախարարությունն առաջարկում է Կառավարության որոշումով սահմանել գյուղատնտեսական նշանակության հողերն այլ նպատակային նշանակության փոխադրման բացառիկ դեպքերը։ Մասնավորապես գյուղատնտեսական նշանակության հողերի փոխադրումն այլ նպատակային նշանակության կթույլատրվի եթե անհրաժեշտ են բնապահպանական, առողջարանական, պատմական և մշակութային նպատակներով։ Թույլտվությունը կտրվի նաև, եթե անտառային, ջրային, պահուստային հողերում գյուղատնտեսական արտադրության համար ոչ պիտանի հողեր կան։

Գյուղատնտեսական հողերի նպատակային նշանակության փոփոխում կթույլատրվի նաև եթե Հայաստանը միջազգային պարտավորություններ ունի, այդ հողերն անհրաժեշտ են պետության անվտանգության ապահովման համար. պետք  է կառուցվեն ճանապարհներ, էլեկտրահաղորդման, կապի և երկաթուղային գծեր, գազատարներ և այլ խողովակաշարեր։

Ցանկին առավել մանրամասն ծանոթացե՛ք այս հղումով:

«Նախագծի ընդունման նպատակը գյուղատնտեսական նշանակության հողերի պահպանության և արդյունավետ օգտագործման, գյուղատնտեսական շրջանառությունից անհիմն բացառման օրենսդրական հենքի ստեղծումն է»,-քննարկման ներկայացված նախագծում հայտնել է էկոնոմիկայի նախարարությունը։

Նախարարություն տեղեկացրել է, որ բազմաթիվ դիմումներ է ստանում գյուղատնտեսական նշանակության հողերն այլ նպատակային նշանակության փոխադրելու հետ կապված, որոնց վերաբերյալ տրամադրելով բացասական կարծիք` բախվում ենք մի շարք խնդիրների. «Ներկայացվում են պարզաբանումներ, որ հողերը երկար տարիներ չեն մշակվել ու պիտանի չեն գյուղատնտեսական գործունեություն ծավալելու համար, կամ որ էկոնոմիկայի նախարարությունը խոչընդոտում է տնտեսության այլ ճյուղերում ներդրումների ներգրավմանն ու աշխատատեղերի ստեղծմանը և այլն»,-ընդգծել է Էկոնոմիկայի նախարարությունը։

Նշենք, որ այժմ երկայումս հողերի նպատակային նշանակության փոփոխությունը իրականացվում է հողային օրենսգրքով և Կառավարության որոշումներով սահմանված կարգով։ Ըստ Էկոնոմիկայի նախարարության՝ իրավական ակտերի այդ դրույթները չեն սահմանում այն բացառիկ դեպքերը, որոնց պարագայում կարելի է թույլատրել գյուղատնտեսական նշանակության հողերի նպատակային նշանակության փոփոխությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter