Միջպետական ավտոճանապարհները դժվարանցանելի են, մի շարք համայնքնային ճանապարհներ` փակ
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 8-ի` ժամը 12.00-ի դրությամբ, ՀՀ տարածքում միջպետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում դժվարանցանելի են:
Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Փակ է Սելիմի լեռնանցքը, Երևան-Մեղրի ավտոճանապարհի «Զանգեր» կոչվող հատվածը, Սյունիքի մարզում' Քաջարան-Մեղրի, Տավուշի մարզում' Բերդ-Ճամբարակ, Գեղարքունիքի մարզում' Վերին Գետաշեն-Մադինա, Սևան-Լճաշեն ավտոճանապարհները, Արագածոտնի մարզում' Սադունց, Ավշեն, Սիփան, Վարդաբլուր, Բերքառատ, Գեղադիր, Ճահճակի, Ծիլքար, Մելիքգյուղ, Միլաք, Շենկան, Գեղարոտ, Լեռնապար, Ռյա Թազա, Նիգավան, Նորաշեն, Ձորագլուխ, Ջրամբար գյուղերի ավտոճանապարհները:
Դժվարանցանելի են Գեղարքունիքի մարզի Ախպրաձոր գյուղի ավտոճանապարհները, Շիրակի մարզի Գյումրի-Աշոցք, Արթիկ-Մարալիկ, Արթիկ-Մանթաշ, Սյունիքի մարզի Կապան-Գորիս-Սիսիան ավտոճանապարհները:
ԱԻ նախարարությունը խնդրում է զերծ մնալ վերոնշյալ ճանապարհներով երթևեկելուց:
Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ: Ճանապարհների մաքրման աշխատանքները և երթևեկության անվտանգությունը իրականացվում են «ՃՇՇ»-ների և ճանապարհային ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ:
***
Մարտի 7-ի` ժամը 23.00-ի դրությամբ, Վրաստանի Հանրապետության ՆԳՆ արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն' Վրաստանի տարածքում եղանակը զգալիորեն վատացել է, և առկա է ձնահյուսի վտանգ, ինչպես նաև վատ տեսանելիություն:
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է:
Նույն ճանապարհի Պասանաուրի-Գուդաուրի(Պոստա) և Կոբի-Լարսի հատվածներում առատ ձյան պատճառով երթևեկությունը արգելված է կցորդների, կիսակցորդների և 30-ից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսների համար: Այլ մեքենաների համար Պասանաուրի-Մլեթա հատվածում երթևեկությունը բաց է, Մլեթա-Գուդաուրի(Պոստա) և Կոբի-Լարսի հատվածներում թույլ է տրվում հակատեղապտտման շղթաներ օգտագործելու պարագայում: 2 տանող կամրջակներով մեքենաների համար երթևեկությունը բաց է: Ստեփանծմինդա-Լարսի հատվածում մեքենաների կանգ առնելը արգելված է:
Երթևեկության նշված կարգը կլինի Պարեկային Ոստիկանության անմիջական հսկողության և համակարգման ներքո:
Ճանապարհի այլ հատվածներում երթևեկությունը բաց է:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել