HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ հանրապետության տարածքում ապրիլի 28-ի ցերեկը, ապրիլի 29-30-ը, մայիսի 1-3-ի երեկոյան ժամերին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ։

Օդի ջերմաստիճանը մայիսի 1-2-ը կբարձրանա 2-3 աստիճանով:

Երևան քաղաքում

Ապրիլի 28-ի ցերեկը սպասվում է, 29-30-ը, մայիսի 01-03-ը երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 15-17 մ/վ։

Երևան քաղաքի ապրիլի 29-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

· Օդի առավելագույն ջերմաստիճան       31.00C (2008 թ.)
· Օդի նվազագույն ջերմաստիճան           2.40C (1974 թ.)
· Օդի միջին օրական ջերմաստիճան       15.00C

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter